Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Հայաստան

Գյումրեցին աղքատ է եւ հուսահատ, բայց ՀՀԿ-ին ձայն չի տա

Ապրիլին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ՝ հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում, որն ընդունված է համարել ընդդիմադիր–քաղաքական, թեժ խմորումներ են հասունանում: Եթե հասարակության որոշ շերտերի համար հետաքրքրության թեման շարունակում էր մնալ Սամվել Բալասանյան եւ Մարտուն Գրիգորյան քաղաքական զույգը, ապա հունվարի 30-ին, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղմկալի հայտարարությունը՝ «Ծառուկյան դաշինք»-ով ընտրություններին մասնակցելու մասին, շեղեց բոլոր շահագրգիռ անձանց ուշադրությունը:

Քաղաքական ուժերի ակտիվությանը զուգահեռ, ցավոք սրտի, պասիվություն եւ անտարբերություն են ցուցաբերում հոգսաշատ քաղաքացիները:

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները գյումրեցիներից շատերի համար բարդ եւ խնդրահարույց են լինելու, քանի-որ առաջին անգամ է կիրառվելու նոր ընտրական օրենսգիրքը: «Վստահաբար կարող եմ ասել՝ մեծ խնդիրների, չհասկացվածության ու անվավեր քվեաթերթերի հսկայական քանակ ենք ունենալու։ Դրա կանխարգելման համար մեզ միայն մնում է հմուտ, վերապատրաստված դիտորդներ ունենալ։ Առանձնապես հույսս ոչ մեկի հետ չեմ կապում, որովհետեւ չկա այն ընդդիմադիր ուժը, որին վստահաբար կարող եմ ասել՝ դուք կփրկեք Հայաստանը այս աղետալի վիճակից»,-այսպիսի կարծիք ունի դիտորդական գործունեություն ծավալած Էմմա Բաղդասարյանը:

Շատ ընտրողներ էլ չեն կողմնորոշվում ընտրության հարցում՝ պայմանավորված քաղաքական դաշտի անկայուն փոփոխություններով: «Առաջիկա ընտրությունների համար դեռ սպասումների մեջ եմ, որովհետեւ օր օրի նոր դաշինքներ ու նոր մարդիկ են հայտնվում տարբեր կողմերում: Մտածում եմ, որ մենք քաղաքականության մեջ ընդդիմադիր կողմ չունենք, բոլորն էլ նույնն են»,- ասում է ուսանող Դավիթ Ավդալյանը:
Մինչ երիտասարդ ընտրողները սպասում են, որ քաղաքական ուժերը կհստակեցնեն իրենց ռեյտինգային ցուցակները, տարեց եւ անկատար խոստումներ լսած գյումրեցիները որեւէ քաղաքական ուժի հետ իրենց ապագան չեն կապում:

«Ո՞ւմ հետ հույս կապեմ, ո՞վ կգա, կասի՝ արի էս ցրտին լոտո մի ծախի, քեզ լավ գործ եմ տալիս: Առաջ շատ հույս ունեի, բայց սաղ ղեկավարությունը մեռցրավ: Ամեն մարդ իրա աթոռի համար կպայքարե: Ես չեմ տարբերում իշխանական ու ընդդիմադիր՝ երկուսն էլ նույն բանն են, իրար հետ համագործակցում են»,- ասում է այս աշխարհից եւ իշխանություններից դժգոհ Կարապետ Հովհաննիսյանը:

Գյումրեցին նախընտրական խոստումներ միշտ է լսել: Ասել են՝ ապրելու է բարեկեցիկ, անհոգ եւ ապահով Հայաստանում: Սակայն, խոստումը լսել են եւ շարունակել մեծ դժվարությամբ լուծել օրվա հացի խնդիրը ՝ նույնիսկ մուրալով:

«Ընտրվողը մարդկանց տեր չի կանգնի, զինվորներին լավ չեն նայե: Ըննդիմությանը կուզեմ ընտրեմ, բայց իրանք էլ հույս չեն տա: 25 տարի է բարեփոխումների կսպասենք: Ես ստեղ նստե, հացի փող կհավաքեմ, իրանք՝աթոռի կռիվ կենեն»,-եզրափակում է Սիլվա Ղարիբյանը:

Գյումրեցիների մի մասը, չնայած հիասթափությանը, այնուհանդերձ, շարունակում է փնտրել այն քաղաքական ուժին, որին կվստահի եւ կքվեարկի: Գյումրեցին չի ցանկանում փողով քվեարկել, չնայած այդպիսիններն էլ կան: Ոմանք հույսեր են կապում Գագիկ Ծառուկյանի հետ, ոմանք սկսել են ուշադրություն դարձնել Սեյրան Օհանյանին, բայց ցավոք, շատ են նրանք, ովքեր հուսահատված են:

«Ում էլ քվեարկեմ, հաստատ ՀՀԿ-ին չեմ քվեարկի, անկախ նրանից, թե ՀՀԿ-ից ռեյտինգայինով մանկության ընկերս կամ եղբայրս առաջադրված լինի»,- մեզ հետ զրույցում շեշտեց բժիշկ Կարապետյանը:

Դավիթ Կարապետյան

Top-News.am