Մենք խնդիր չունենք, ԶՈւ–ն ապահովում են այդ վստահությունը. Պնախարարը՝ համանախագահների հայտարարության մասին
Հունիսի 1–ից պայմանագրային զինծառայողների հավելավճարների տրամադրման գործընթացում հաշվարկվելու են առանձնահատուկ պայմանները, միեւնույն ժամանակ հավելավճարը բարձրանալու է կախված ծառայությունից։ Այս մասին այսօր՝ մայիսի 31–ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը, որով զինծառայողների վարձատրության չափերը բարձրանալու են 10–20%-ով։
ՊՆ–ի բակում՝ զինծառայողների, քաղաշխատողների, վետերանների եւ հերոսների երեխաների համար կազմակերպված միջոցառման ժամանակ նախարարը ողջունեց ներկաներին եւ շնորհավորեց երեխաներին. «Ուղերձը մեկն է, որ մեր ընտանիքները լինեն ամուր, իսկ երեխաները երջանիկ»:
Անդրադառնալով երեկ Բաքվում Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը եւ արված հայտարարությանը, նախարարն ասաց. «Փորձում են վստահության մթնոլորտ ստեղծել։ Մենք խնդիր չունենք, Զինված Ուժերն ապահովում են այդ վստահությունը, որ Հայաստանի ժողովուրդը վստահ լինի»։
Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանը վերջերս լայնամասշտաբ զորավարժություն էր անցկացրել, բայց դրա մասին չէր տեղեկացրել, նախարարը պատասխանեց. «Ոչ միայն մեր կողմին, ընդհանրապես միջազգահին հանրությանը պետք է տեղյակ պահվեր, որը չի արվել։ Մենք տեղեկացրել ենք միջազգային կազմակերպություններին, ավելին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից կա համապատասխան արձագանքը»։
Եզրափակելով խոսքը Դավիթ Տոնոյանն ասաց, որ այս պահին սահմանում համեմատաբար հանգիստ է։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյու...