Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Այս կեղտոտ մթնոլորտը կարող է խժռել մեր երկիրը

Երբ Ազգային ժողովի ընտրություններից առաջ հայտնի լրագրող, հրապարակախոս Նարինե Մկրտչյանը մանրամասնորեն նկարագրեց, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության առաջնորդները հարցաքննում նրանց, ովքեր ուզում էին ՔՊ-ի համամասնական ցուցակով պատգամավոր ընտրվել, ինչպես էին վիրավորում նրանց ինքնասիրությունը, արժանապատվությունը, շատերն այդ հրապարակումն անուշադրության մատնեցին: Քննարկեցին, անցավ, գնաց:

Երկրում մթնոլորտն արդեն փոխվել էր: Գաղջին փոխարինել էր «սերն ու համերաշխությունը»: Եւ այդ սերն ու համերաշխությունը մարդկանց ստիպեց դուրս գալ փողոց, իհարկե, Նիկոլ Փաշինյանի կոչով եւ շրջափակել Ազգային ժողովը, ճնշում գործադրելով ԱԺ պատգամավորների վրա:

Ոչինչ, որ հետո պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը սխալ էր, իսկ պատգամավորները՝ ճիշտ: Ոչինչ, որ հետո ՍԴ-ն պատգամավորների կայացրած որոշումը համարեց սահմանադրական: Կարեւորն այդ պահի ճնշումն էր: 

Իսկ հետո հերթը հասավ մաքսատան այն աշխատակցին, որը հանդգնել էր ուղիղ չկանգնել, երբ տեսել էր Փաշինյանին եւ սենյակում էլ դրոշն անկյունում էր դրել: Նրանից եւ մյուսներից պահանջեցին դիմում գրել եւ հեռանալ: Իհարկե, ոչինչ, որ այդ իրավունքը վարչապետը չուներ: Ոչինչ, կարեւորն այդ պահն էր, կարեւորն այն էր, որ մաքսատան աշխատակիցը դիմում գրեց եւ հեռացավ:

Իսկ երբ արդեն վարչապետը կոչ արեց դուրս գալ փողոց եւ շրջափակել դատարանները, դատավորներին եւ դատարանների մյուս աշխատակիցներին ներս չթողնելով աշխատանքի, շատերի համար դա անակնկալ չէր: Անակնկալն այն էր, որ դատարանները մի քանի հոգի շրջափակեցին: 

Ոչինչ, որ դատարանների աշխատանքը խաթարվեց, ոչինչ, որ կազմակերպիչներն ու իրականացնողները օրենքի սահմանված կարգով պատասխանատվության չենթարկվեցին: Ոչինչ, քանի որ «սիրո եւ համերաշխության» մթնոլորտում հենց այդպես էլ լինում է:

Եւ այդ մթնոլորտում է միայն հնարավոր դատավորների վեթինգ, իսկ ավելի կոնկրետ, դատավորների շարքերի «չիստկա» անցկացնել, այնպես, ինչպես հասարակությունն իր շարքերն էր մաքրում անցած դարի երեսունականներին:

Եւ այսպես, քննարկելով, ասել-խոսալով հասանք նաեւ նրան, որ մարդը, գիտնականն այնքան է նեղվում Ազգային ժողովում իրեն տրված հարցերից, որ չի դիմանում եւ ասում է՝ ես ինկվիզիցիայի միջով անցա:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված, սակայն ԱԺ-ի կողմից չընտրված Արթուր Վաղարշյանն անկեղծացել է եւ գրեթե կրկնել, ասել այն, ինչ ժամանակին գրել եւ ասել էր Նարինե Մկրտչյանը: «Ես պետք է ընտրեի կեցվածք, նույն Իտալիայի օրինակով՝ Գ․ Գալիլեյ, թե՞ Ջ․ Բրունո։ Ես ընտրեցի մասնագիտական արժանապատվությանը հարիր Բրունոյի կեցվածքը, չդվաճանելով իրավագիտությանը՝ բարու եւ արդարի մասին արվեստին։ Հիմա մտորում եմ «Ո՛վ հայ ժողովուրդ, ո՞րն է քո փրկությունը․․․»,- գրել է գիտնականը, իրավաբանը, որը բախվել էր իմքայլականների էությանը:

Իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադառնալով իրենց կողմից ՀՀ նախագահին մերժելու արդեն ամոթալի շարանին, շատ հանգիստ եւ առանց քաշվելու ասում է. «Այս գործընթացը պիտի շարունակվի այնքան, մինչեւ ԱԺ-ի ու նախագահի պատկերացումները համընկնեն»: Այլ կերպ ասած, ԱԺ-ն կողմ կքվեարկի, երբ Արմեն Սարգսյանը տեղի տա եւ առաջադրի նրան, որին ցանկանում է ՍԴ-ում տեսնել Նիկոլ Փաշինյանը:

Ահա այսպիսինն է «սիրո եւ համերաշխության» Հայաստանի մթնոլորտը, որտեղ մայր բուհի ռեկտորի պաշտոնը վստահում են մեկին, ով, ըստ մամուլի հրապարակումների, իմքայլականներին խոստացել էր խժդժություններ կազմակերպել համալսարանում ընդդեմ Արամ Սիմոնյանի եւ հենց այդ պատճառով ազատվել պրոռեկտորի պաշտոնից:

Այսպիսինն է «նոր» Հայաստանի մթնոլորտը, որտեղ ինդուլգենցիա անցած օլիգարխները, որոնք արդեն անվանվում են գործարարներ, քիփ են կառավարության ղեկավարների հետ եւ նրանց հետ զուռնա դհոլի տակ միջոցառումների են մասնակցում:

Հակոբ Ասատրյան

Top-News.am