Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Հիմա ո՞վ է մանիպուլյացիա անում, պարոն Կարապետյան, ե՞ս, թե Դուք. Ռուբեն Մելիքյանը՝ Վլադիմիր Կարապետյանին

Վարչապետի մամուլի խոսնակն արձագանքել է երեկվա իմ գրառմանը, որում իմ հասցեին թույլ է տվել անպատեհ պիտակումներ, ինչպես նաեւ նենգափոխել է թե՛ իմ եւ թե՛ իր իսկ խոսքերը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը, ով իր գրառումը վերնագրել է «իրավական մերկություն, թե մերկ ճշմարտություն»:

Նա, մասնավորապես, նշել է.


«1) Նախ, շնորհավորում եմ պարոն Կարապետյանին Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ։

2) Պարոն Կարապետյանին տեղեկացնում եմ, որ, իր խոսքերով, «ԼՂ մարդու իրավունքների նախկին պաշտպանի» աշխատանքից անմիջապես առաջ ես եղել եմ ՀՀ արդարադատության ակադեմիայի առաջին ռեկտոր, անձնական ներդրում եմ ունեցել ՀՀ դատական իշխանության բարեփոխման գործում, եւ առնվազն այդ կարգավիճակի, իմ ներդրած ջանքերի ուժով ինձ լիարժեք բարոյական իրավունք եմ վերապահում ակտիվորեն հակազդել դատական իշխանության նկատմամբ իշխող քաղաքական ուժի անհեռանկար, անհեռատես քաղաքականությանը։

3) Պարոն Կարապետյանն ինձ «նվիրված» գրառման մեջ մեջբերում է իր հետեւյալ խոսքերը. «[Վենետիկի] հանձնաժողովը օժանդակել է արդարադատության արմատական բարեփոխումներին եւ նույնիսկ վեթինգին»։ Այո, այլ երկրներում «նույնիսկ վեթինգին» աջակցել է։ Մինչդեռ Արմենպրեսի լրատվական նյութում (որին ես հղում եմ կատարել) Վարչապետի խոսնակը խոսում է ոչ թե այլ երկրներում Վենետիկի հանձնաժողովի փորձի, այլ Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին. «Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների եւ «վեթինգի» իրականացման հարցում»։ Հիմա ո՞վ է մանիպուլյացիա անում, պարոն Կարապետյան։ Ե՞ս, թե Դուք։ Նամակում իրոք տեղեկացվում է, որ նախկինում Վենետիկի հանձնաժողովն այլ երկրներում աջակցել է դատական բարեփոխումներին եւ «նույնիսկ վեթինգին»։ Բայց նամակի՝ Հայաստանին աջակցելու պատրաստակամությանը վերաբերող պարբերությունում «վեթինգ» բառը պարզապես բացակայում է։ Իսկ Դուք, պարոն Կարապետյան, «Արմենպրեսի»-ին տված հարցազրույցում պնդում եք, որ պատրաստակամություն են հայտնել մեր երկրում աջակցել վեթինգին։ Ստու՞մ եք, սխալվե՞լ եք, թե՞ լրատվամիջոցն է Ձեր խոսքը սխալ ներկայացրել։

4) Պարոն Կարապետյանն ինձ «նվիրված» գրառման մեջ պնդում է, թե իբր ես ասել եմ, որ նամակում վեթինգի մասին չի խոսվել։ Սուտ է։ Նման պնդում ես չեմ արել։ Ես պնդել եմ, որ Հայաստանում վեթինգին աջակցելու պատրաստակամություն չի հայտնել եւ վերահաստատում եմ պնդումս։ Վեթինգի մասին նամակում իրոք խոսվում է, այն էլ երկու անգամ, բայց այլ համատեքստում. (ա) Բուքիքիոն ծանոթ է Փաշինյանի կոչերին իրականացնելու «նույնիսկ վեթինգ», (բ) Վենետիկի հանձնաժողովը նախկինում ունեցել է փորձ աջակցելու «նույնիսկ վեթինգին»։ Ավելին, այս երկու տեղերում վեթինգի մասին խոսելուց հետո Հայաստանին աջակցելու «պատրաստակամությանը» վերաբերող հատվածում «վեթինգին» աջակցելու ուղիղ հանձնառությունից ձեռնպահ մնալը շա՜տ խոսուն է։

5) Ես ընդդիմադիր չեմ, պարոն Կարապետյան։ Ես որեւէ կուսակցության անդամ չեմ եւ երբեւէ չեմ եղել։ Իսկ կոնկրետ խնդրո առարկա հարցում, այո՛, ես ընդդիմախոս եմ։ Պնդել եմ եւ շարունակում եմ պնդել, որ մայիսի 19-20-ի հակասահմանադրական գործողությունները պարզապես խայտառակություն էին մեր պետականության համար, որոնց դառը պտուղները դեռ երկար ենք ճաշակելու, իսկ սեւը սպիտակ ներկայացնելու մանիպուլյացիոն փորձերն ուղղակի դատապարտված են անհաջողության։

ՀԳ. Ինձ անվանում եք «վայ պաշտպան»։ Մյուս անգամ երբ Ստեփանակերտում կլինեք, պարզապես պատահական մարդկանց հարցրեք իմ շուրջ 2,5 տարվա աշխատանքի մասին։