Սերբիայի նախագահի հայտարարությունն Ադրբեջանի համար մի գդալ ձյութ է խավիարի տակառում. Ստեփանակերտ
Ադրբեջանի ղեկավարությունը պետք է շատ ուշադիր ծանոթանա Սերբիայի նախագահի հայտարարությանը Կոսովոյի հետ հետագա հարաբերությունների մասին եւ եզրակացություններ անի։ Այս մասին ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ալեքսսանդր Վուչիչի հայտարարությունը։
Նա հիշեցրել է, որ սա արդեն քաղաքակիրթ մոտեցման ոչ առաջին նման նախադեպն է. հիշենք Չեխիայի եւ Սլովակիայի թավշյա բաժանումը։ Այլ օրինակ. Մեծ Բրիտանիայի երկու սուբյեկտ՝ Հյուսիսային Իռլանդիան եւ Շոտլանդիան, երկրի կազմից դուրս գալու հանրաքվե անցկացնելու իրավունք ստացան։ «Որոշ գերազանցությամբ հաղթեցին հակառակորդները։ Բայց պետք է հաշվի առնել, որ Մեծ Բրիտանիայի, Հյուսիսային Իռլանդիայի եւ Շոտլանդիայի պարագայում խոսքը իրավահավասար սուբյեկտների մասին է»,- հիշեցրել է Բաբայանը։
Ինչ վերաբերում է Սերբիայի օրինակին, ապա անհրաժեշտ է ընդունել իրողություններն անկախ սուբյեկտիվ գնահատականներից եւ հույզերից։ «Սա շատ կարեւոր նախադեպ է, եւ Ադրբեջանի իշխանությունները պետք է սերբական ղեկավարության օրինակով ավելի իրատես լինեն։ Կոսովոն սերբերի համար պակաս թանկ չէ, քան Ղարաբաղն ադրբեջանցիների, եւ այստեղ մեծ տարբերությունն այն է, որ Ղարաբաղը Ադր. ԽՍՀ կազմում ընդգրկվել է արհեստականորեն։ Այնպես որ, Սերբիայի նախագահի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես մեծ գդալ ձյութ ադրբեջանական խավիարի տակառում»,- ամփոփել է Դավիթ Բաբայանը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առան...
Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում