Մխիթարյանը գոլի հեղինակ
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջնության 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուր գնաց «Սանդերլենդին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով: Առաջին խաղակեսում հաշիվը բացեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:
Ընդմիջումից երկու րոպե առաջ դաշտի տերերը մնացին 10 ֆուտբոլիստներով: Հեռացվեց շվեդ կիսապաշտպան Սեբաստիան Լարսոնը:
Երկրորդ խաղակեսի հենց առաջին րոպեին անհատական վարպետության շնորհիվ աչքի ընկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ կրկնապատկելով հաշիվը: Նա Լյուկ Շոուի փոխանցումից հետո գեղեցիկ անհատական անցումով մտավ տուգանային հրապարակ եւ միջին տարածությունից գրավեց դարպասի հեռավոր անկյունը:
78-րդ րոպեին Մխիթարյանին փոխարինեց ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը: Նախավերջին րոպեին «Մանչեսթեր Յունայթեդը» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի գոլի շնորհիվ հաշիվը դարձրեց 3:0:
Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը 57 միավորով բարձրացավ 5-րդ տեղ եւ 3 միավորի առավելություն ունի Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ, որն այս տուրի հանդիպումը կանցկացնի ապրիլի 10-ին՝ հյուրընկալվելով «Քրիսթալ Փելասին»: Մանչեսթերյան թիմը 21 հանդիպում անընդմեջ պարտություն չի կրել Պրեմյեր լիգայում:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Դեւիս Մոյեսի գլխավորած «Սանդերլենդը» 20 միավորով վերջին տեղում է:
Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր
«Սանդերլենդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:3
Զլատան Իբրահիմովիչ, 30, Հենրիխ Մխիթարյան, 46, Մարկուս Ռեշֆորդ, 89
Հեռացում՝ Սեբաստիան Լարսոն («Սանդերլենդ»), 43


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն