Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Ո՞վ է ձևավորում Հայաստանի օրակարգը-2

Ցնցումային արդարադատություն

«Հեղափոխության 2-րդ փուլ» ձևակերպումը կարծես թե վատը չէր, առնվազն՝ ճշմարտությանը մոտ էր։ Իսկապես մենք ականատեսն ենք դառնում (կամ՝ դառնալու) նոր իրողության։ Խոսքը Հայաստանում այլ պետությունների և այլ շահերի ազդեցության զգալի մեծացման մասին է։

Եթե ամերիկացիները նախկինում իրենց քաղաքական շահերը Հայաստանում սպասարկում էին հիմնականում հասարակական կազմակերպությունների և որոշ ֆոնդերի միջոցով, ապա այժմ փորձում են ներթափանցել պետական կառավարման համակարգ և շատ լուրջ քայլեր են ձեռնարկում դատաիրավական համակարգի վրա ազդեցությունը կտրուկ ուժեղացնելու ուղղությամբ։ Վերջին՝ իբր էմոցիոնալ զարգացումների ետևում այս ամենը հաստատող չոր փաստեր են։

Խնդիրը հետևյալն է. երբ հետհեղափոխական իշխանությունը կարևոր հարցերի շուրջ մեկ տարի շարունակ չի կարողանում ձևակերպել հստակ տեսակետներ և մեկ տարվա ընթացքում հասարակությանը չի ներկայացնում պետության զարգացման իր մոդելը, ռեֆորմների իր հայեցակարգերը, ապա նրա փոխարեն դա սկսում են անել ուրիշները։ Այլ պետությունները և այլ շահերը սկսում են «փայ մտնել» հեղափոխության մեջ և իրենց օրակարգը սահուն հրամցնել։ Դա շատ հաճախ արվում է այնքան սահուն և տեխնոլոգիապես ճիշտ, որ իշխանություններն ու առավել ևս՝ ժողովուրդները, չեն էլ կասկածում, որ դա դրսում մշակված ու հրամցված օրակարգ է։

Այս առումով բացառիկ օրինակ է անցումային արդարադատության ծրագիրը, որը երկիրը մաշելու է անթույլատրելիության աստիճան և դառնալու է, բառիս բուն իմաստով, ցնցումային արդարադատություն՝ չափազանց անկանխատեսելի հետևանքներով։ Ուղղակի այս պահին հնարավոր չէ հաշվարկել անցումային արդարադատության ներդրումից հետո ստեղծվելիք իրականությունը։ Եվ ապշեցնող է սա չհասկացողների ինքնավստահությունը։

Զուգահեռ թիրախավորվում է հայկական բանակից հետո մեր երկրորդ ամենակայուն համակարգը՝ բանկային համակարգը, որը երկրի անկախությունը երաշխավորող և օտարերկրյա ազդեցությունը զսպող կարևորագույն օղակներից մեկն է։ Սա առայժմ լայն հրապարակայնացում չի ստանում, բայց տարբեր շրջանակներում ու աշխատասենյակներում սկսում է վերածվել օրենքի նախագծերի ու քաղաքականության։

«Պատմական կաղապարներից դուրս գալու» առաջարկը ըստ էության ենթադրում է բանակի հեղինակազրկում, Արցախի կարևորության թերագնահատում, պատերազմում տարած հաղթանակների արժեզրկում, հաղթանակի լիդերների հեղինակազրկում, մշակութային և արժեհամակարգային գաղափարների արժեզրկում, որից հետո՝ պետական քիչ թե շատ կայուն համակարգերի փլուզման քաղաքականություն։ Անցումային արդարադատության քողի տակ դատական համակարգը փլուզելուն զուգահեռ՝ փորձ է արվում նոր օրենքների միջոցով խաթարել բանկային համակարգի կայունությունը։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ որքան թույլ և արժեզրկված են պետական ինստիտուտները, այնքան հեշտ է աշխարհքաղաքական բևեռների կողմից միջամտությունը այդ երկրի ներքին գործերին։ Դրա ամենավառ օրինակն Ուկրաինան է։ Հայաստանի պարագայում նման սցենարը կարող է հանգեցնել ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրընթաց, անկառավարելի վատթարացմանը, ինչը հղի է լրջագույն վտանգներով, այդ թվում՝ անվտանգության։ Սա կարող է այնքան արագ կատարվել, որ մենք չհասցնենք հակակշռել և ուղղակի արձանագրենք կայացած փաստը։

Արդյո՞ք հասկանում են Հայաստանի իշխանությունները, որ այլ տերությունների միջամտության վերջնական նպատակը երկրի քաղաքական ճակատագրի տոտալ վերահսկումն է։ Սա հանգեցնելու է ինքնիշխանության կորստի, և քաղաքական գործըթացները դուրս են մնալու նույնիսկ այսօրվա իշխանությունների վերահսկողության տիրույթից։ Եթե չեն հասկանում և եթե չկա վերջնական որոշում, ապա Փաշինյանի իշխանությունն ունի աջակցության կարիք, որը պետք է այս փուլում ապահովել՝ վատագույն անդառնալի սցենարներից խուսափելու համար։

Նոր մեծ փողեր, նոր մեծ նպատակներ

Նույնիսկ փորձագիտական շրջանակների համար աննկատ անցավ երկու ուշագրավ իրադարձություն։ Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց Հայաստանին 500 մլն նոր վարկի ծրագիրը։ Ընդ որում՝ կարևորվում են թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ նոր կառավարության տեսլականները։ Իսկ ԱՄՀ-ն իր հերթին հաստատել է Հայաստանին 248.2 մլն վարկի տրամադրումը։ Այսինքն Հայաստանը շատ հեշտ ստանում է մոտ 750 մլն դոլարի վարկ միջազգային այն կառույցներից, որտեղ Միացյալ Նահանգների ձայնը որոշիչ է։ Ինչի՞ դիմաց, ի՞նչ պայմանավորվածությունների արդյունքում։

Կա վարկած, որ մայիսին ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչական պատվիրակությունը (ինչի մասին մենք գրել էինք նախորդ նյութում) ուներ կոնկրետ նպատակ՝ Հայաստանի ներքին բարեփոխումների ճանապարհային քարտեզի մշակում՝ որպես վարկերի ստացման պայման։ Ընդգծենք, որ խոսքը վարկերի՛ մասին է, և ոչ՝ դրամաշնորհների, ինչպես Վրաստանում։ Շատ հավանական է, որ հենց այս բարեփոխումների արդյունքում նրանք կստանան մուտք դեպի տեղեկատվական ողջ բազան, այդ թվում, և գուցե առաջին հերթին՝ դեպի բանկային գաղտնիք, և ըստ էության, վերահսկողության տակ կվերցնեն այն։ Իսկ որպես վարկերի վերադարձելիության երաշխիք Հայաստանում պետք է ներդրվի այսպես կոչված անցումային արդարադատության մեխանիզմը, ինչը ոչ այլ ինչ է, քան՝ սեփականության արագ էքսպրոպրիացիայի մեխանիզմ։

Միամտություն է կարծել, թե այս ամենի միակ թիրախը Հայաստանն է։ Սրան ուղիղ առնչվում են Ռուսաստանն ու Իրանը։ Եվ մեծ հաշվով, նրանց հանդեպ գործողությունների ճանապարհային քարտեզն է։ Բայց Հայաստանի համար դա ուղիղ ճանապարհ է դեպի քաոս ու այլ՝ դեռևս դժվար կանխատեսելի ռիսկեր։ Սա նշանակում է՝ վախեցնել ու հեռու վանել ռուսական ու ռուսահայ կապիտալը, որը, բնական է, չի ցանկանա ամերիկյան վերահսկողության տակ գտնվող բանկային համակարգում ներդրումներ ու խոշոր շրջանառություն ունենալ։ Ունի՞ արդյոք իշխանությունը մոտավոր հաշվարկ, թե ինչպիսի արտահոսք կարող է սկսվել երկրից, եթե այդ կապիտալը սկսի «վախենալ»։

Մինչ Փաշինյանը հակահեղափոխություն է փնտրում բոլոր այն տեղերում, որտեղ այն չկա, չի նկատում կամ չի ուզում նկատել, որ իր իշխանության ամենաինստիտուցիոնալ վտանգը այլ տեղ է։ Ընդ որում՝ այդ վտանգը գեղեցիկ ու չափազանց վտանգավոր գաղափարների առաջարկների ու իրականացումների մեջ է՝ դատարանների շրջափակում, անցումային արդարադատություն, վեթինգ, բանկային համակարգի և բանկային գաղտնիքի մեղմում, չեղարկում, նոր պարտավորություններ, երկրում ներքին թշնամանք, գերտերությունների շահերի բախման կիզակետում հայտնվել և այլն։ Մնացածը տեխնիկայի հարց է։

Իշխանության մեջ հակակշիռների բացակայության, ինքնուրույն ձայնի բացակայության և մեկ անձի հիման վրա կառուցված իշխանությունը չափազանց վտանգավոր է։ Ըստ էության, եթե երկրում չլինեն հակակշիռներ՝ իշխանության մեջ և իշխանությունից դուրս, ապա մեկ անձի միջոցով հնարավոր է իրականացնել, ներդնել ցանկացած այլ շահեր և սցենարներ։ Մեկ անձը չի կարող հաշվարկել բոլոր ռիսկերը, չի կարող միշտ ընդունել ճիշտ որոշումներ, և մի պահի ինքն է անձամբ դառնում խոցելի։ Եթե մենք ուզում ենք 21-րդ դարում պետություն ունենալ, այս պարզ ճշմարտությունը պետք է ընդունենք՝ անկախ քաղաքական հայացքներից։

Ամենայն հավանականությամբ, հեղափոխության հռչակված 2-րդ փուլը նշանավորվելու է այլ միջավայրերում մշակված սցենարների և գաղափարների` Հայաստանում ներդրման փորձերով և կոնկրետ անհատների դեմ թիրախավորված պայքարով։ Հենց այս թեմանները մենք կբացենք հաջորդ անգամ։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Շարունակելի