«Արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում». Արփինե Հովհաննիսյանը՝ անցումային արդարադատության շուրջ ԱԺ լսումների մասին
Արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով ԱԺ լսումներին:
Նա,մասնավորապես, նշել է.
«Այսօր՝ մայիսի 24-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հրավիրվել են խորհրդարանական լսումներ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով։
Խորհրդարանական լսումների ձեւաչափը ինքնին ենթադրում է բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքների հաշվառմամբ գնահատականի ձեւավորում, սակայն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների հայտարարությունները, առանց համապատասխան օրենսդրական փոփոխություննեների անցումային արդարադատության գործիքների կիրառման մեկնարկի կոչերը, միայն անցումային արդարադատությանը խիստ ջատագով փորձագետների հրավիրումը վկայում են, որ նշված ինստիտուտի վերաբերյալ արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում։
Ուստի «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը համարում է, որ լսումները կրում են զուտ ձեւական բնույթ եւ միտված են պատրանք ստեղծելուն, որ այդչափ կարեւոր ինստիտուտի ներդրումը իրականացվում է ներառականության եւ թափանցիկության պայմաններում։
Ստեղծված իրավիճակում «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը չի մասնակցելու խորհրդարանական լսումներին՝ միեւնույն ժամանակ չդադարելով տարբեր հարթակներով ներկայացնել ամբողջական, մասնագիտական տեղեկատվություն անցումային արդարադատության իրականցման բոլոր հնարավոր ռիսկերի եւ վտանգների մասին»:


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից