Գյումրու շուկայում օճառներ են վաճառում, որոնց վրա նշված է Պաշտպանության նախարարություն
Անահիտ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Գյումրու շուկայից օճառ պետք է գնեի, սիրտս կասկած ընկավ, չգնեցի: Մեր ժողովրդի մեջ կան մարդիկ, ովքեր չեն ուզում փոխվել: Գետինը մտեք, ձեզանից պրծնենք: Ձեր նմանների երեսին թքել է պետք: Ձեզ ոչ մի իշխանափոխություն, հեղափոխություն չի հեղափոխի: Այսպիսի մտածելակերպով անձանց միայն գերեզմանը կփրկի: Գյումրու շուկան է, օճառներ են վաճառում, հատն արժե 100 դրամ: Դրանց վրա նշված է Պաշտպանության նախարարություն: Ախր մենք մեծ գումարներ էլ չունենք, որ տրամադրենք բանակին եւ ոմանք այսպես են վարվում: ԶԼՄ-ները կարող են գնալ եւ նկարահանել, քանի դեռ ուշ չէ, վաճառողը կարող է գլխի ընկնի, վաղն այլեւս չհանի վաճառքի: Գյումրու շուկայում, "Կառոնա" սուպերմարկետից վերեւ բացօթյա վաճառվում է: Վաճառողը մի տարեց մարդ էր, հարցրեցի, վաճառքի ենթակա է, ասաց այո, սակայն ես հասկացա, որ վաճառքի ենթակա չէ, ուստի չգնեցի: ՀԳ.Վստահ եմ, ոմանք էլ նկատած կլինեն ու իրենց սովորության համաձայն "շառից", "փորձանքից" հեռու մնալու համար ձայն չեն հանել»:


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից