Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Ժողովրդավարության գերեզմանափորները. դեռ ուշ չի դեմքը փրկելու համար

Այն քաղաքական ու հասարակական գործիչները, ովքեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերը փակեցին կամ ողջունեցին այն, չդիմացան այն փորձությանը, որով պարզվեց, որ նրանք կայուն համոզմունքներ չունեն ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ և իրենց առաջնորդի մատի շարժումով կարող են վերածվել ժողովրդավարության գերեզմանափորների։

Այո՛, ո՞վ չգիտի՝ ժամանակակից ժողովրդավարության գլխավոր սկզբունքներից մեկն է իշխանության երեք թևերի՝ գործադիր, օրենսդիր, և դատական իշխանությունների տարանջատումը։ Անցյալ տարվա դեկտեմբերի 9֊ի ԱԺ ընտրություններից հետո իշխանության երկու թևերը՝ գործադիրն ու օրենսդիրը, ամբողջությամբ անցան մի անձի՝ Փաշինյանի ձեռքը։ Դատական իշխանությունն էլ մշտապես վարչապետի ճնշումների տակ էր, սակայն Փաշինյանին չէր բավարարում ենթարկվածության աստիճանը, դատարանը որոշ անկախություն ուներ, և որպեսզի դատական համակարգը վերջնականապես ենթարկեցնի իրեն «կոռուպցիայի դեմ պայքարի», «քաղաքական կապերի» անվան տակ փակել տվեց դատարնները և ուղիղ եթերում դատական համակարգի ներկայացուցիչների վրա մատ թափ տվեց։
Արդեն վերջնականապես պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը դատարկ, ամբոխահաճո ու անպատասխանատու մեկն է, նաև՝ ոչ սովորական անպատասխանատու, այլ այնպիսի թերուս, որ բացարձակապես պատկերացում չունի իր քայլերի դերի ու հետևանքների մասին։ Սակայն իմքայլականներն ու Նիկոլի մյուս նվիրյալները ուզում են համոզած լինեն, թե իրենք պայքարում են «կոռումպացված նախկին իշխանության մնացուկ» դատական համակարգի դեմ։
Եթե իմքայլականներն ուզեին հավատացնել, թե էնքան հեղափոխական են, որ խելքները գնում է վիթինգի համար, ապա կհորդորեին Փաշինյանին սկսել գլխավոր դատախազից, ԱԱԾ պետից, ՀՔԾ պետից ու նրանց ենթականերից և մնացած բոլոր այն «նախկին ռեժիմի սպասարկուներից», ովքեր վարչապետին հլու–հնազանդ ծառայում են, մինչև հասնելը նրանց, ովքեր նրա ուզած դատավճիռները չեն կայացնում։
Եվ որ «նախկին մնացուկների» ու «կոռուպցիայի դեմ պայքարի» հեքիաթներն էլ չանցնեն, փաստենք պարզ իրողություն.
Հակակոռուպցիոն և ընդհանրապես քրեական օրեսնդրության առաջ դատավորը շարքային պաշտոնյա է, ինչպես սպան, դատախազը, հարկային ու մաքսայինի տեսուչները, բժշկական հանձնաժողովների անդամները, տարբեր ռանգի չինովնիկները, մի խոսքով, բոլորը։ Դատավորի դիրքը նրան չի ազատում քրեական պատասխանատվությունից։ Այսինքն, եթե ՀՀ կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ բոլոր ոլորտներում, ոչինչ չի խոչընդոտում, որ պայքարի նաև դատական համակարգում։ Ինչպես, օրինակ, դատախազին, դատավորին էլ կարող են կոռուպցիայի մեջ բռնել, դատել, պատժել։
Սակայն Նիկոլ Փաշինյանը, այնպես, ինչպես մայիսի 20-ին ուղիղ եթերում դատավորների վրա մատ թափ տվեց, նույնը չի արել դատախազության, ԱԱԾ֊ի, ոստիկանության ու մյուս ոլորտների աշխատակիցների նկատմամբ, այսինքն՝ չի ասել.
«Հայաստանում գործող բոլոր դատախազները, ոստիկանները, զինվորականները, հարկային տեսուչները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա իրենց ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, իր կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Բոլոր այն ոստիկաններն ու դատախազները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբյեկտիվ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարեւոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին»:
Ինչո՞ւ նա «քաղաքական կապերի» բացահայտմամբ, չիստկայով չի սպառնում իր ենթակայության տակ գտնվող կառույցներին, որոնց բոլոր ղեկավարները «նախկին ռեժիմի սպասարկուներ են» եղել, ինչպես, օրինակ, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ոստիկանապետ Օսիպյանը, դատախազ Արթուր Դավթյանը։ Պարզ պատճառով. Փաշինյանը պաշտոնյայի մեջ միայն մի բան է գնահատում՝ իր նկատմամբ նվիրվածությունը, որ նա հլու–հնազանդ ծառայի իրեն, իսկ «կոռուպցիայի դեմ պայքարը», «քաղաքական կապերը» օգտագործում է անհնազանդ, քիչ թե շատ անկախ դատավորների նկատմամբ՝ ահաբեկելու համար, որ իրեն մինչև վերջ ենթարկվեն։ Հենց այս կոնտեքստում էլ երևաց, որ Հայստանում միայն դատական համակարգում են մնացել ինչ–որ չափով անկախ պաշտոնյաներ, ովքեր մի կերպ պահում են Հայաստանի ժողովրդավարական դեմքը՝ իշխանության տարանջատման սկզբունքը։
Իհարկե, գալու է ժամանակը, երբ դատական իշխանությունը վերացնելու համար դատարանի դռներ փակողները պատասխան են տալու։ Այսուհանդերձ, շատերի, մանավանդ նրանց համար, ովքեր դատրանի դուռ չեն փակել և չեն արդարացրել այդ արարքը, ուղղակի լռել են, դեռ ուշ չի Փաշինյանից տարանջատվելով՝ իրենց հեղինակությունը փրկելու համար, որ ապագա քաղաքական գործունեության ընթացքում ամեն անգամ երեսներին չշփփացնեն, որ դատական իշխանություն են տապալել։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից