Արամ Աբրահամյանն էլ կորցրե՞ց հեռախոսը
Ինչ-որ անտեսանելի մի ուժ, կարծես թե, Հայաստանում մարդուն փսիխոզի հասցնող փոշի է շաղ տվել: Կարծես այդ փոշին ոմանց վրա ազդել է, հակառակ դեպքում երկար տարիներ բավական հեղինակավոր թերթ խմբագրող Արամ Աբրահամյանը չէր գրի, թե մի կողմում Антихрист-ն է, Նեռը՝ իր անծայրածիր լկտիությամբ, ցինիզմով եւ ագրեսիայով:
Այսքանից հետո նա հարց է տալիս, թե ում կգերադասենք: Մենք գերադասում ենք բանականությանը, գերադասում ենք նրանց, ովքեր իրենց դատավոր չեն հռչակում, մարդուն, որը այս երկրի համար, մեղմ ասած, քիչ բան չունի արած, Նեռ չեն անվանում:
Արամ Աբրահամյան՝ ցինիկը, լկտին նա է, ով օգտվել է մարդուց, իսկ հետո նրան ամենածանր վիրավորանքը հասցրել: «Առավոտ» օրաթերթը ծաղկում էր Քոչարյանի նախագահության շրջանում, օգտվում իր իսկ բնորոշմամբ Նեռի թիմի ֆինանսական միջոցներից, տեղավորվում աշխատանքի միաժամանակ մի քանի տեղ:
Արամ Աբրահամյանը հաստատ քրիստոնեությունից եւ Աստվածաշնչից շատ հեռու է մեկն է, այլապես իրեն թույլ չէր տա նման ձեւակերպումներ անել:
Արամ Աբրահամյան, կարծում եմ կամ ներողություն պետք է խնդրեք կամ գոնե ասեք, որ ձեր հեռախոսը գողացել են: Չի կարելի գառան դիմակ հագնել, հրեշտակի հագուստ կրել եւ մարդկանց թյուրիմացության մեջ գցել, նրանց սնելով թշնամանքով եւ ատելությամբ:
Կառլեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից