Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Ում հետ են ցանկանում ամուսնանալ գյումրեցի աղջիկները

Հետընտրական իրավիճակները զարգացան այնպես, որ որոշ պատգամավորի թեկնածուներ, որոնց չի հաջողվել հաղթահարել անցողիկ շեմը, սկսել են բնակիչներից հետ պահանջել իրենց բաժանած ընտրակաշառքները: Հասարակության մեջ այս օրերի ընթացքում ձեւավորվեց մի այսպիսի կարծիք. քվեների առք ու վաճառքում մեղավորության մեծ բաժին ունեն ընտրողի եւ ընտրվողի միջեւ կանգնած միջնորդները: Ասել է թե՝ ձայն հավաքող «տասովշիկները»:

Փորձեցինք մի փոքր հարցախույզ անցկացնել աղջիկների եւ կանանց շրջանում, պարզելու համար, թե ի՞նչ կարծիք ունեն այն տղաների կամ ամուսինների մասին, ովքեր պիտակավորված են՝ ձայն հավաքող «տասովշիկներ» անվամբ:

Գյումրեցի աղջիկների շրջանում եղան համարձակներ, ովքեր հաստատակամ նշեցին, որ չեն ցանկանա նման գործարքի մեջ մտնող տղամարդու հետ համատեղ կյանք ունենալ:
Գյումրեցի աղջիկների պնդմամբ՝ նրանք օրինակելի հայր չեն կարող լինել:

«Փող բաժանելը դեռ մարդու տեսակի նկարագիր չէ՝ իմ կարծիքով: Փող բաժանողի հոգեբանությունն է խեղաթյուրված: Եթե ինչ-որ մեկը կարող է մեկ այլ մարդու ստիպի, որ արջի ծառայություն մատուցի՝ փող բաժանի, կաշառք վերցնի, ընտրակեղծարարություն անի, ապա նման տղամադրու հետ չեմ ամուսնանա»,- նշեց մեր հարցանը մասնակցած երիտասարդ աղջիկներից մեկը:

«Ամուսնու որակական հատկանիշների վերաբերյալ երազանք չունեմ։ Առաջնայինն իհարկե մարդու էությունն է։ Տասովշչիկը չի կարող երկրի իրական քաղաքացի ու հայրենասեր լինել։ Հետեւաբար իմ երեխաների հորն այդպիսին չեմ պատկերացնում»,- ասաց մեկ այլ գյումրեցի աղջիկ։

Զարմանալի է, բայց փաստ, որ կան աղջիկներ, ում չի հետաքրքում տղայի մարդկային որակական հատկանիշները, գոնե այս հարցի առումով: Նրանք գերադասում են արտաքին տվյալները, իսկ «կայացած քաղաքացի» հատկանիշը բացակայում է ցանկալի
փեսացու համարվելու պահանջների ցանկից:

«Եթե հավանեմ եւ ընդունեմ տղային, դա չի խանգարի ընդհանրապես, որ նա կաշառք է վերցրել կամ ինչ-որ մի թեկնածուի անունից բաժանել ուրիշ մարդկանց»,- նշեց մի աղջիկ:

«Մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը այնքան վատ է, որ ես ընտրակաշառք վերցնողներին կամ բաժանողներին հանցագործներ չեմ համարում: Այդ փողերը, որ վերցրեցինք, մեր փողերն են, որոնք նրանք խլել են անցած հինգ տարիների ընթացքում, եւ եթե կարողացել են մի քանի տեղից պոկել այդ փողերը, դրանում վատ բան չեմ տեսնում: Չէի ասի, որ փող բաժանողները տասովշիկներ են, այլ կասեի, որ լավ տղա են, քանի որ շրջապատ ունեն, հարգանք ունեն դրա համար էլ նրանց վստահվում է այս գործը, թե չէ տասովշիկին ոչ մեկ էլ գումար չի տա»,- եղավ նաեւ այսպիսի կարծիք:

Եթե երիտասարդ եւ չամուսնացած իգական սեռի ներկայացուցիչներին հետաքրքրում
է միայն հակառակ սեռի արտաքին տվյալները կամ այն հանգամանքը, թե նա թաղային մակարդակով ինչ հեղինակություն ունի, ապա այլ կերպ են մտածում ամուսնացած կանայք: Նրանցից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք կկազմեն իրենց ամուսնու մասին, եթե տեղեկանան, որ ընտրակաշառք է բաժանել կամ վերցրել:

«Ամուսնացած եմ կայուն բնավորության տեր, խիստ պարտաճանաչ, կնոջը հարգող տղամարդու հետ: Տասովշիկ, փող բաժանող բառերը կապ չունեն իմ ընտանիքի հետ: Բացառում եմ, որ ամուսինս ընտրակաշառք վերցնի՝ իր սկզբունքներից վեր է դա: Ճիշտ այդպես բացառում եմ, որ որեւէ մեկի համար աշխատի՝ գումար բաժանի: Դա իր տեսակի հետ կապ չունի: Փող թե մարդու էություն՝ խոհափիլիսոփայական հարց է ու ինձ համար բացառապես ընդունելի չէ այն տարբերակը, որ փողը կարեւոր չէ: Ֆինանսի բացակայության պատճառով շատ ու շատ խնդիրներ ես ունենում, որն իր հերթին դառնում է ընկճախտի պատճառ՝ խարխլելով ընտանիքիդ հիմքերը: Առանց փող բարդ է ապրելը: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում, թե ինչ ճանապարհով կարող է այն ձեռք բերել՝ տքնաջան ու համառ աշխատանքի շնորհիվ, թե ավելի հեշտ ճանապարհով»,- նշեց հարցմանը մասնակցած կանանցից մեկը:

«Բնականաբար նա իմ աչքից որպես ամուսին չի ընկնի, բայց որպես
քաղաքացի մի երկու քայլ կիջնի այն հարթությունից, որտեղ այժմ գտնվում է: Չեմ ընդունում ընտրակաշառքը՝ այն անձին դեմ գնալու եղանակ
է»,- մեկնաբանեց մեր զրուցակիցներից մեկը:

«Ընտրակաշառք վերցնելը եւ տալը իմ կողմից բացասական վերաբերմունքի է
արժանանում: Չեմ կարող պատկերացնել, թե ինչ կլինի իմ եւ ամուսնուս միջեւ ընտրակաշառք տալուց կամ վերցնելուց հետո, քանի որ չեմ պատկերացնում նրան այդ գործարքներում»,- եզրափակեց գյումրեցի կանանցից մեկը:

Ահա այսպիսին է գյումրեցի աղջիկների եւ կանանց մոտեցումը: Ինչպես ասում են, ամեն ինչ դեռ կորած չէ:

Աննա Բաղդասարյան

Top-News.am