Ինչ արժեր վարչապետի ելույթը. ելույթ, որ ոչ մի աղերս չունի ՀՀ Սահմանադրության հետ. Գեւորգ Պետրոսյան
Ինչ արժեր վարչապետի ելույթը. Ելույթ, որ ոչ մի աղերս չունի ՀՀ Սահմանադրության հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ցավում եմ, բայց այս ելույթը բացարձակապես չնպաստեց Հայաստանի միջազգային հեղինակությանը: Ավելին, գուցե եւ վնասեց. Ինչո՞ւ...
Քանի որ իր հորդորին հետեւած քաղաքացիների աղքատիկ քանակից սրտնեղված՝ վարչապետն ապացուցեց, որ՝
1. Իրեն չի հետաքրքրում իշխանությունների բաժանման սկզբունքը.
2. Ինքը չի տիրապետում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ արտաքին աշխարհի իրական գնահատականներին.
3. Իր համար երրորդական նշանակություն ունի ՀՀ իրավապահ մարմինների հեղինակությունը, եւ այդ մարմինները մատնված են եղել անգործության.
4. Մարտի 1-ը «բացահայտել» են ոչ լեգիտիմ իրավապահները.
5. Ինքը հաշվի չի նստում իրեն չերկրպագող քաղաքացիների կարծիքի հետ եւ ինքը միայն սպիտակների վարչապետն է.
6. Հայաստանում բոլոր գործընթացները կարգավորվում են բացառապես միայն իր ընկալումներով՝ միանձնյա.
7. Իր համար բացարձակապես կարեւոր չէին ճառին ներկա մյուս բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքները.
8. Արցախի հարցն իր համար այնքան անկարեւոր է, որ հընթացս կարելի էր շոշափել Հայաստանի ներպետական խնդիրների տողատակում.
9. Հայաստանի նախագահը դուրս է ներպետական գործընլացներից, ով մոռացել է Սահմանադրության պահպանմանը հետեւելու իր գործառույթը.
10. Իր եւ ՀՀ երկրորդ նախագահի միջեւ հակասությունն իր համար շատ «թանկ» է, հանուն որի արժե կործանել եւ մի ամբողջ ինստիտուցիոնալ համակարգ:
Սա իմ անձնական կարծիքն է»:


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից