Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացն զարհուրելի է․ Արմեն Աշոտյան
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացն զարհուրելի է, Հայաստանի նորագույն պատմության մեր աչքի առջև ամոթալի դարձող էջերից մեկը:
Էջ, որ ոչնչացմամբ է սպառնում գրված և չգրված բազամթիվ օրենքներին: Էջ, որի քայքայիչ ու պառակտիչ ազդեցությանը կնախանձեին արդեն 30 տարի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ տեղեկատվական և քաղաքական դիվերսիաներ կազմակերպող մեր թշնամիները:
Իշխանության ղեկը զավթած, այդ փաստից հարբած ու կուրացած և «հազիվ ընկել է ձեռներս՝ տեսեք ինչ եք անում» սկզբունքով առաջնորդվողների կազմակերպած դատավարության ընթացքում առաջադրված մեղադրանքները հերթով հօդս են ցնդում:
Այս մարդկային և քաղաքական դրաման ռենտգենյան ճառագայթների նման բացահայտում է մարդկանց բուն էությունը՝տղամարդկությունն ընդդեմ վախկոտության , բարոյականությունն ընդդեմ ստորության, վեհանձնությունն ընդդեմ ճղճիմության:
Ինչ-որ մեկի չար ուղեղում յուր հագրվանը չգտնող մաղձը մեթադաբար փորձում է քանդել երկու հայկական պետությունները, բզկտել մեզ՝ որպես ժողովուրդ, թուլացնել մեզ սոսնձող, մեզ իրար կապող արժեքները:
Ու սա անում է մեր իսկ ձեռքերով՝ ջանքեր գործադրելով միացնել ինքնաոչնչացման մեխանիզմը: Սա հեղափոխական խրախճանք է մեր պետության դուռը ծեծող ժանտախտի ժամանակ:
Այդ մաղձի ձեռքը պատանդ է դարձել երկու հայկական պետություն և մի ամբողջ ժողովուրդ:
Հետո չասեք, որ չգիտեիք ու չէիք հասկանում, թե ինչ եք անում…
Գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ