Ատոմ Էգոյան. «Ես անպայման կմտածեմ Արցախում ֆիլմ նկարահանելու մասին»
«Արցախ գալով առաջինը հոգևոր զգացողություն եմ զգում, որն ինձ համար առանձնահատուկ երևույթ է»: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում ասել է Կաննի կինոփառատոնի եռակի մրցանակակիր, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը:
«Առաջին զգացողությունս բավականին ազդեցիկ էր, քանի որ ինքնությունն, իմ ազգային պատկանելիությունն այստեղ ավելի ուժեղ ենք զգում, իսկ դա մի զգացողություն է, որն ամեն օր չէ, որ լինում է: Ինչքան երկար եմ ժամանակ անցկացնում Արցախում, այնքան ավելի շատ է իմ մոտ հարց առաջանում, թե ինչու երիտասարդ կինոռեժիսորները երբևիցե չեն նկարել այս պատմությունները, որոնք ես նկատել եմ այս քանի օրերի ընթացքում»,-ասել է Ա. Էգոյանը:
«Արցախում ֆիլմ նկարահանելու համար պետք է ներսից բխող զգացողություն լինի, և ես, անպայման, կմտածեմ այդ հարցի շուրջ»,- նշել է Ա. Էգոյանը:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է