Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Բթացել ենք վերջնականապե՞ս, թե՞ դեռ հույսեր կան

Եվրոպացիները մեզ վայրի ցեղերի տեղ են դնում, ասելով, թե ընտրությունները շատ լավ են անցել: Իհարկե, եթե քվեատուփը չենք գողանում, այրում, հետո տեղամասում միմյանց սպանում, հետո ուտում, արդեն իսկ լավ է, առաջընթաց:

Այսպես մտածում են եվրոպացիները, իսկ մե՞նք: Բթացել ենք վերջնականապե՞ս, թե՞ դեռ հույսեր կան: Իսկ գուցե թքած ունենք մեր երկրի վրա եւ կողքից նայում ենք, թե երբ է փլուզվելու վերջնականապես:

Եթե չենք բթացել, եթե թքած չունենք մեր երկրի վրա, ապա ինչպես ենք կարողանում այսքան հանգիստ ընդունել այս մեծ խայտառակությունը, այս մեծ խաբեությունը: Մեկ միլիոն վեց հարյուր հազար ընտրող: Ասենք եւ անցնենք առա՞ջ: Մոռացե՞լ ենք, թե ինչու փլուզվեց ԽՍՀՄ-ը: Փլուզվեց սուտ եւ կեղծ թվերից, վիճակագրությունից, ձեւական ընտրություններից, համատարած թալանից եւ գողությունից:

Եթե մենք մոռացանք ապրիլյան զոհերին, մոռացանք Հաց բերողին, ապա ԽՍՀՄ-ի փլուզման պատճառները հաստատ մոռացած կլինենք: Եթե մոռացած չլինենինք, ապա, այսպես կոչված, ընտրություններից հետո ԿԸՀ-ն չէր հայտարարի, թե ընտրություններին 1,6 մլն մարդ է մասնակցել: Երբ նման թիվ ես հայտարարում, երկիրը դատապարտում ես աղքատության եւ հետընթացի: Այլ կերպ չի կարող լինել: Ստի եւ կեղծիքի վրա հիմնված իշխանությունը չի կարող առաջընթաց ապահովել:

Հիմա անդրադառնանք մասնակցության թվին: 1991թ. Հայաստանում ապրում էր մոտ 3 մլն 600 հազար մարդ: 1991թ. սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեի ժամանակ ընտրելու իրավունք ուներ 2 մլն 164 հազար մարդ: Հանրաքվեին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 95,4 տոկոսը՝ մոտ 2 մլն 57 հազար մարդ:

1995թ. Խորհրդարանական ընտրություններում քվեարկողների թիվը կազմել է 1 միլիոն 183 հազար մարդ:

1999թ. Խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկողների թիվն արդեն եղել է 1 մլն. 137 հազար մարդ:

2003 թ. Խորհրդարանական ընտրություններում քվեարկել է 1 միլիոն 188 հազար 256 մարդ՝ մոտ 50 հազարով ավելի շատ:

Նվազել է բնակչությունը, նվազել է ընտրողների թիվը: Ամեն ինչ տրամաբանական է: Չի կարող ընտրողների թիվն աճել, քվեարկողների թիվն աճել, երբ բնակչության թիվը նվազում է:

2003-ից հետո ընտրողների թիվը կամ բնակչության թիվը նվազել եւ նվազել է: Հատկապես արտագաղթի ալիքն ավելացավ 2008 թվականից: Բայց արդեն սկսվեցին անոմալ երեւույթները: Բնակչությունը նվազում էր, իսկ ընտրողների եւ քվեարկածների թիվն աճում: Այս աճի հետ միասին ընկնում էր բնակչության կենսամակարդակը: Սա եւս օրինաչափ է: Ստի վրա հենված երկրում չի կարող առաջընթաց լինել:

2012 թ. Խորհրդարանական ընտրություններում ընտրողների թիվը կազմել է 1 միլիոն 572 հազար 518 մարդ, իսկ 2017թ.՝ 1 միլիոն 575 հազար 382 մարդ:

Պաշտոնական թվերով վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է մոտ 250 հազար մարդ, բայց, արի ու տես, որ ընտրողների թիվը ոչ միայն չի պակասել, այլ ավելացել է մոտ երեք հազարով:

Տեսեք, թե ցնորքը, խելագարությունն ուր է հասել: Նույնիսկ պաշտոնական տվյալներով 1999թ. մինչ օրս Հայաստանից արտագաղթել է ավելի քան 600 հազար մարդ, բայց մեզ համոզում են, թե ընտրողների թիվն աճել է 500 հազարով:1991թ. ընտրելու իրավունք ուներ 2 մլն 164 հազար մարդ, իսկ հիմա՝ 2,5 միլիոն: Ինչ է սա, եթե ոչ կոլեկտիվ խելագարություն: Մենք տեսնում ենք այս ամենը, բայց չենք տեսնում, եթե տեսնեինք ազգովի կծիծաղեինք եւ նման թիվ հրապարակողների հետ կվարվեինք  համապատասխան ձեւով: Իսկ հիմա մենք ձեւացնում ենք, թե ամեն ինչ նորմալ է եւ ոչ մի տարօրինակ բան չի կատարվել:

Ամենաակտիվ մասնակցության դեպքում, ընտրողների թիվը չէր կարող գերազանցել մեկ միլիոնը կամ մեկ միլիոն հարյուր հազարը: Մենք գործ ունենք մեծ եւ ազգակործան խաբեության հետ: Մեզ ծանր ժամանակներ են սպասվում: Տնտեսության անկումը շարունակվելու է, արտագաղթը նույնպես: Աղքատների թիվն ավելանալու է: Ավելանալու է նաեւ բարոյալքումը: Աճելու է հանցագործությունների թիվը: Այսպես է լինելու, քանի դեռ ուշքի չենք եկել, քանի դեռ վատ դերասաններն իրենց ընդդիմադիր են ներկայացնում, իսկ նրանց հավատացողներ են լինում, քանի դեռ չենք կանգնեցրել այս խայտառակ գործընթացը, քանի դեռ չենք հասկացել, թե ինչ է պետությունը:

Գագիկ Մարտիրոսյան