Առանց այն էլ կաղութոփալ քաղաքական դաշտի նկատմամբ կիրառվեց ատոմային ռումբ
1995-96-ին Հայաստանում նույնպես ընտրություններ կեղծվեցին, բայց եթե դա կարելի էր համեմատել քաղաքական դաշտի գնդակոծման հետ, ապա վերջին «ընտրության» ընթացքում առանց այն էլ կաղութոփալ քաղաքական դաշտի նկատմամբ կիրառվեց ատոմային ռումբ, քանի որ ընտրազանգվածի տոտալ «փչացումը» մասսայական ոչնչացման զենք է:
Ընտրական գործընթացի հետ կապված 100 000-ների հասնող քրեական հանցագործությունները (իսկ ընտրակաշառքի բաժանումը քրեորեն պատժելի արարք է) զրո տոկոս լեգիտիմություն են տալիս թե՛ խորհրադարանին, և թե՛ «ընտրություններից» բխող ապագա կառավարությանը: Իսկ թե լեգիտիմություն չունեցող իշխանությունը ինչպիսի վտանգ է ներկայացնում մեր երկրի համար էս պայթունավտանգ ժամանակաշրջանում և տարածաշրջանում, չի գիտակցում միայն այդ ընդունակությունից զուրկ անձը:
Այս չընտրությունները «քաղաքացու ընտրություն» անվանած, բայց կաշառք չբաժանած քաղաքական ուժերը նույնպես կիսում են, եթե չասենք, ավելի մեծ պատասխանատվություն են կրում կաշառատու քաղաքական ուժերից, երբ ընդունում են, այսպես կոչված, «քաղաքացու ընտրությունը»: Պետության դերը նաև նրանում է, որ կարողանա ապահովել ոչ միայն «քաղաքացու ընտրությունը», այլ առաջին հերթին քաղաքացու արժանապատիվ ընտրությունը:
Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)