Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համար Մահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինը Իրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգման Շարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակը Քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ Չափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել է Հայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակը Կարողացան խուսափել պարտությունից

Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետ
Արցախ

ԼՂ խնդրի կարգավորմանը խթան հաղորդելու համար հարկ է վերսկսել եռակողմ բանակցությունները և ամրապնդել հրադադարի ռեժիմը. Արցախի ԱԳՆ

 

25 տարի առաջ ուժի մեջ է մտել Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրվել է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից՝ Ռուսաստանի միջնորդությամբ: 1994 թ. հուլիսի 26-27-ը, լրացուցիչ պայմանագիր ստորագրելով, բոլոր երեք կողմերը հաստատել են հրադադարի ռեժիմի անժամկետ բնույթը՝ ընդհուպ մինչև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:

1994 թ. մայիսի 12-ի համաձայնագիրն ունի առանցքային նշանակություն, քանի որ այն վերջ դրեց ադրբեջանական իշխանությունների կողմից սանձազերծված պատերազմին, հակամարտությունը տեղափոխեց քաղաքական-դիվանագիտական հուն և պայմաններ ստեղծեց, որպեսզի կողմերը միջազգային միջնորդների աջակցությամբ կարողանան իրենց ջանքերն անմիջականորեն կենտրոնացնեն բանակցությունների միջոցով հակամարտության վերջնական կարգավորման ուղիներ փնտրելու վրա։

Սույն համաձայնագրի ստորագրումը, որն առայսօր հակամարտության կարգավորման գործընթացում միակ իրական ձեռքբերումն է, հնարավոր է դարձել մի շարք գործոնների շնորհիվ: Նախ` Արցախի Պաշտպանության բանակին հաջողվեց հետ մղել Ադրբեջանի զինված ագրեսիան, լրջորեն խաթարել Բաքվի ռազմական ներուժը և հարկադրել նրան նստել բանակցային սեղանի շուրջ:

Երկրորդ. հայտնվելով լուրջ ռազմական պարտությունների առջև՝ Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն դադարել էր խոչընդոտել բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավվածությունը՝ որպես հակամարտության հիմնական կողմերից մեկը, այլև հենց ինքն է բազմիցս նախաձեռնել պաշտոնական Ստեփանակերտի հետ անմիջական շփումներ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով: Այս շփումների շնորհիվ ձեռք է բերվել շուրջ 10 պայմանավորվածություն՝ ռազմական գործողությունների սահմանափակման, ժամանակավոր հրադադարի կամ դրա երկարաձգման մասին, ինչն էլ արդյունքում հանգեցրել է Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի ստորագրմանը։

Այսօր՝ 25 տարի անց, 1994 թ. մայիսի 12-ի համաձայնագիրը շարունակում է մնալ հրադադարի ռեժիմի և Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման իրավական հիմքը: Այս փաստն անվերապահորեն ընդունված է միջազգային հանրության կողմից, ինչի մասին վկայում է 2016 թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված Ապրիլյան պատերազմին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի, ինչպես նաև ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ գործող նախագահի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի արձագանքը, ովքեր կոչ են արել խստորեն հետևել 1994 թ. մայիսի 12-ի կրակի լիակատար դադարեցման մասին համաձայնագրին և 1995 թ. փետրվարի 6-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին Համաձայնագրին:

Կրակի լիակատար դադարեցման մասին համաձայնագրի գործունությունը հաստատում է, որ կարգավորման գործընթացում իրական հաջողության հասնել հնարավոր է բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափում, որը, միջազգային իրավունքի համաձայն, հաշվի է առնում հակամարտության բոլոր կողմերի շահերն ու մտահոգությունները: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գտնում է, որ հակամարտության կարգավորմանն անհրաժեշտ խթան հաղորդելու համար հարկ է, մի կողմից, վերսկսել ուղղակի եռակողմ բանակցությունները, մյուս կողմից, հետևողականորեն ամրապնդել հրադադարի ռեժիմը, այդ թվում նաև` դրա վերահսկման միջազգային մեխանիզմի ներդրման միջոցով, որը նախատեսված է 2016 թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններով: Կարևոր է նաև վերականգնել հակամարտող ուժերի սահմանազատման գիծը, որը ռազմական գործողությունների դադարեցման ժամանակ երեք կողմերի միջև համաձայնեցվել և ամրագրվել է ՌԴ պաշտպանության նախարարության միջնորդությամբ` որպես հրադադարի ռեժիմի բաղկացուցիչ մաս:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում հրաժարվել դրա ուժային լուծման անհեռանկարային քաղաքականությունից, ինչը թույլ կտա անշրջելի դարձնել խաղաղ գործընթացը և տևական խաղաղություն ու կայունություն հաստատել Հարավային Կովկասի տարածաշրջանում: