Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Քոչարյանը եւ մյուսները, իսկ ովքե՞ր են մյուսները

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը կմեկնարկի մայիսի 13-ին: Լրագրողներն, այսպիսով, այս դատավարությանը տվեցին հենց այս անունը: Իսկ ովքե՞ր են այդ մյուսները: Մենք շատ հեշտ համակերպվեցինք այդ ձեւակերպմանը։ Մյուսները մեր երկրի համար լուրջ, շատ լուրջ ներդրում ունեցած մարդիկ են:

Հայաստանում դատում են Արցախյան հերոսամարտի հերոսներից մեկին՝ Սեյրան Օհանյանին: Մի մարդու, որը հանգիստ կարող էր որպես կադրային սպա մնալ Ռուսաստանում եւ կարիերա անել: Նա ընտրեց այլ ճանապարհ. վերադարձավ հայրենիք, մասնակցեց ազատամարտին: Լինելով կադրային սպա, լինելով զինվորական լավ կրթություն ունեցող սպա հսկայական դերակատարում ունեցավ բանակաշինության գործում: Ծանր վիրավորում ստանալուց հետո էլ, մնաց բանակում: Որպես պրոֆեսիոնալ զինվորական անգնահատելի է նրա կատարած աշխատանքը բանակի բարեփոխումներում։ Ով ինչ ուզում է ասել, բայց նրա ղեկավարությամբ, երբ ՀՀ պաշտպանության նախարարն էր, նրա սառնասիրտ որոշումների արդյունքում հնարավոր եղավ կասեցնել եւ հետ շպրտել ադրբեջանցիների ապրիլյան հարձակումը: Հիմա նա «մյուս» է եւ նրան դատում են:

Դատում են նաեւ մեկ այլ զինվորականի՝ Յուրի Խաչատուրովին, որը եւս մեր բանակաշինության գործում, մեր հաղթանակներում կարեւոր դերակատարում է ունեցել:

Նա եւս շատ հանգիստ կարող էր մնալ Հայաստանից դուրս՝ Բելառուսում, որտեղ զբաղեցնում էր Բելառուսի զինվորական օկրուգի տանկային բանակի առանձին հրետանային բրիգադի հրամանատարի պաշտոնին եւ ամհոգ եւ անվտանգ կյանք ապրել։ 

1992թ. նա եկավ Հայաստան, նշանակվեց 2-րդ մոտոհրաձգային գնդի հրամանատարի պաշտոնին։ Ակտիվորեն մասնակցեց մարտական գործողություններին, թե Հայաստանի հյուսիսարեւելյան հատվածում, թե Արցախում:

Անձամբ մասնակցել է Գորիսի մոտոհրաձգային գնդի, Տավուշի մոտոհրաձգային բրիգադի, 1-ին և 4-րդ բանակային կորպուսների ձեւավորմանն ու կայացմանը, երկար տարիներ ղեկավարել է այդ զորամասերը, միավորումները եւ խմբավորումները։ 

Լավատեղյակ աղբյուրների համաձայն հենց նրա ջանքերով հնարավոր դարձավ «Իսկանդերների» գործարքը: Իսկ թե դա ինչ է նշանակում լավ գիտեն հարեւան Ադրբեջանում: «Իսկանդերներով» հնարավոր եղավ ապահովել որոշակի մարտավարական հավասարակշռություն, որն Ադրբեջանին հետ է պահում ռազմական ագրեսիայից։

Հիմա Հայաստանում այս մարդուն դատում են եւ դատում են անհեթեթ մեղադրանքով: 

«Մյուսների» մեջ է Արմեն Գեւորգյանը, մի մարդ, որը այս երկրում համակարգաստեղծ եզակի պետական գործիչներից է, մարդ, որի ունակությունները գնահատել են բոլոր նրանք , ովքեր նրա հետ աշխատել են՝ անկախ քաղաքական հայացքներից:

Ասում են, որ Վանո Սիրադեղյանը հպարտանում էր, որ Արմեն Գեւորգյանին առաջիններից մեկը հենց ինքն է նկատել եւ առաջարկել նրան ավելի շատ վստահել:

Արմեն Գեւորգյանն է եղել պետական հաակարգի բազմաթիվ բարեփոխումների հեղինակը, այն համակարգի, որի նույնիսկ այսօրվա սիրողական կառավարման պայմաններում շարունակում է գորխել եւ հնարավոր է դեռևս խուսափել կոլապսներից։

Արմեն Գեւորգյանն այն պաշտոնյան է եղել, ով տասնյակ կրթված ու պրոֆեսիոնալ մարդկանց, ովքեր հայակական ստանդարտներով որեւէ շանս չունեին առաջընթացի, քանի որ ինչ-որ մեկի բարեկամը ու ծանոթը չէին, հնարավորություն տվեց կայանալու ու կարեւոր դիրքեր զբաղեցնելու։

Արմեն Գևորգյանը կարողացավ պետական ապարատում ներդներ «ոչ» ասելու մշակույթը, զսպելով օլիգարխների ու ամենզոր շրջանակների ախորժակները: Սրա մասին գիտեն նաեւ այսօրվա բարձրաստիճանները, բայց լռում են։

Հիմա Հայաստանում դատում են Արմեն Գեւորգյանին, Սեյրան Օհանյանին եւ Յուրի Խաչատուրովին: Սա մեր պետության ամենաամոթալի էջերից մեկն է։ Սա ներքին շոկ է, որի գինը դեռ հայտնի չէ։ Մենք հերոսներին ու համակարգաստեղծ պետական գործիչներին վերածեցինք «մյուսների»:

Աննա Բաղդասարյան

Top-News.am