Արցախի հարցով հանրաքվեի մասին մոռացեք, դա հնարավոր չէ․ Ստեփան Դանիելյան
Արցախի հարցը հանրաքվեով լուծվող հարց չէ։ Դրա լուծումը մեկն է՝ խորհրդարանը լուծարվում է, և նոր ընտրություններ են նշանակվում, որից հետո կուսակցությունները ներկայացնում են իրենց տեսակետները ու սպասեւմ են հանրության վճռին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նրա գրառման մեջ, մասնավորապես ասված է․
«Արցախի հարցով հանրաքվեի մասին մոռացեք, դա հնարավոր չէ։
Մի կողմ դնենք դրա բարոյահոգեբանական ասպեկտը։ Այն, որ չի բացառվում այն տարբերակը, որ այդ խնդրի լուծման այս կամ տարբերակի կողմերը դրանից հետո նույն տարածքում կարողանան միմյանց հետ ապրել՝ տարանջատող վիհը կարող է շատ խորը լինել։
Այդ հարցին մոտենանք տեխնիկական տեսանկյունից։ Ենթադրենք 30 % դեմ է որևէ բան զիջել, 20% պատրաստ է ամեն ինչ զիջել, 18% պատրաստ է 5 շրջան զիջել, 3% հանուն խաղաղության Սյունիքին էլ է պատրաստ տալ, 20% առհասարակ կարծիք չունի և այդպես շարունակ։
Այսինքն, դա հանրաքվեով լուծվող հարց չի։ Դրա լուծումը մեկն է՝ խորհրդարանը լուծարվում է, և նոր ընտրություններ են նշանակվում, որից հետո կուսակցությունները ներկայացնում են իրենց տեսակետները ու սպասեւմ են հանրության վճռին։ Նոր խորրդարանի տարբեր ուժերը, ըստ ստացված ձայների հանրագումարի կգան կոմպրոմիսային կարծիքի։
Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ չի կարող համ հանրաքվե կազմակերպի, համ էլ դրանից հետո իշխանությունը պահի։
Ռուսական հայտնի ասացվածքը ձուկ ուտելու և հաճույք ստանալու մասին, այս հարցում չի աշխատի»։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ