Փաստորեն, եթե քվեախցիկում ատրճանակը ընտրողի քունքին դեմ չեն տվել, ամեն ինչ նորմալ է
«Ընտրողները իրենց կամքը ձևավորել են տեղամասում: Թե այդ ձևավորման վրա ինչն ա ազդել, ոնց են ձևավորել, դրա մասին բազմաթիվ ահազանգեր են եղել: Օրինակ՝ ընտրակաշառքները, ադմինիստրատիվ ռեսուրսի ազդեցությունը: Էդ ամեն ինչը էղել ա: Բայց քաղաքացին մտել ա տեղամաս, քաղաքացին կարող էր չանել այն, ինչ արել է, բայց քաղաքացին դա ա արել: Դա քաղաքացու ընտրությունն է»։
Այս քաղաքագիտական մտքի «շեդևրի» հեղինակը, ինչքան հասկացա, ԵԼՔ-ի պատգամավոր է: Փաստորեն, եթե քվեախցիկում ատրճանակը ընտրողի քունքին դեմ չեն տվել, ամեն ինչ նորմալ է: Կարծում եմ, առաջիկա «խորհրդարանում» ԵԼՔ-ը պետք է հանդես գա «Նախընտրական փուլում քաղաքացիների կամքը չձևավորող գումար տրամադրելու մասին» օրենսդրական նախաձեռնությամբ :
***
Դուբայ կարող է բոլորդ գնացած չլինեք, բայց Գումի կամ Պրոսպեկտի շուկա ոնց էլ լինի մի անգամ մտած կլինեք: Էդ շուկաներում սուջուխ կամ տենց բաներ ծախողներ կան, որ առաջարկում են իրենց ապրանքը համատեսել՝ առանց առնելու պայմանի: Իրենք բարեգործ չեն, իրենք շուստրի և փորձառու վաճառողներ են և գիտեն, որ հենց համտեսեցիր, արդեն ինչ-որ պարտավորության տակ ես հայտնվելու: Դե, իհարկե, բոլոր համտեսողները չեն իրենց հաճախորդը դառնում, բայց տղերքը գիտեն, որ իրենց «ներդրումը» արդարացված է:
Երեկ չէ առաջին օրը Հերմինե Նաղդալյանը գումի շուկայի խորամանկ վաճառականի աչքերով ասում էր․ «Պարզապես նվեր ենք տալիս, ինչ ընտրակաշառք, դա ազդեցություն չունի»: Դե Նաղդալյանին սովոր էինք, բայց որ «ԵԼՔ»-ը էսպես արագի մեջ և համընդհանուրի աչքի առաջ «պալիտ» եղավ, լրիվ անսպասելի էր:
Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Հայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)