Առանց Արցախի Հայաստան չկա, սա պետք է հստակ ըմբռնենք.Վիկտոր Սողոմոնյան
Երեկ չէ առաջին օր ժամը մեկ անց կես քաղաքական գործիչ դարձած մարդն իր պարտքն է համարում հրապարակայնորեն վերլուծել, թե ինչպես է պետք կարգավորել հակամարտությունը, թե ինչպես է պետք պատերազմ անել, ինչպես պատրաստվել կամ ինչպես պետք չէ: Այս մասին իր ողջույնի խոսքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ ելույթ ունենալով Ստեփանակերտում անցկացվող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումին։
Իր ելույցում Սողոմոնյանը, մասնավորապես նշեց.
«Այսօր կարևոր է արցախյան ազատամարտի, դրա արդյունքների արժեւորումը, ինչպես նաեւ այն նպատակներրի վերարժեւորումը, որոնք դրված են եղել մեր ժողովրդի առաջ 88 թվականից սկսած եւ դրանից առաջ։ Այդ արժեւորման կարիքն այսօր ծայրահեղ կերպով զգացվում է։ Մեզնից հետո եկողները լավ չեն հասկանում, ինչո՞ւ են մարդիկ զոհվել Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, դա ընդհանրապես ի՞նչ գին ուներ, ի՞նչ էր դա մեզ համար նշանակում։ Նրանք, ցավում եմ, բայց չգիտեն, այստեղ մենք լրջորեն թերացել ենք, մենք պետք է լրացնենք դա: Միշտ պատիվ եմ համարել ներկայացնել Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այսուհետ էլ քանի որ նա այդ հնարավորթությունն այսօր չունի առնվազն, պատիվ եմ համարելու իրենց ներկայացնել ցանկացած տեղ: Բայց այսօր մի փոքր ամաչում եմ, քանի որ չեմ կարծում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովում ինչ-որ մեկը պետք է Քոչարյանին ներկայացնի, որովհետև ինքը ապօրինի կալանավորված է։ Ես անկեղծ ամոթի զգացումով եմ դա անում։ Ցավում եմ։ Կարծում եմ, որ այս իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի, և նախագահ Քոչարյանն ազատ կարձակվի ապօրինի կալանքից, և կդադարի նրա նկատմամբ ապօրինի հետապնդումը, որն ակնհայտ կերպով քաղաքական է։ Սա ևս ես դիտարկում եմ արցախյան խնդրի արժևորման համատեքստում, որովհետև չէր կարող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պաշտպանության կոմիտեի նախագահը, անկախության հռչակագրի համահեղինակը չէր կարող հայտնվել ապօրինի կալանքի տակ, սա չպետք է տեղի ունենար։ Սա չարժևորման գագաթնակետն է, այս դժնդակ օրերում մենք ձեզ հետ ապրում ենք, չեմ կասկածում, վերապրելու ենք: Այս ֆորումը կարող է օգտակար լինել նաև հաղթահարելու դիլետանտիզմը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։
Երեկ չէ առաջին օր ժամը մեկ անց կես քաղաքական գործիչ դարձած մարդն իր պարտքն է համարում հրապարակայնորեն վերլուծել, թե ինչպես է պետք կարգավորել հակամարտությունը, թե ինչպես է պետք պատերազմ անել, ինչպես պատրաստվել կամ ինչպես պետք չէ։ Սա վաղուց ծիծաղելի չէ։ Այնպիսի արտահայտություններ ենք լսում, որոնք վաղուց ծիծացելի չեն: Կարծում եմ, դիլետանտիզմի հաղթահարման տեսանկյունից այս ֆորումը մեծ անելիք ունի: Պատրաստ եմ առաջարկել Արցախի հարցի վերաբերյալ մի շտեմարան ստեղծել, որը կլինի դրանով զբաղվողների ուղեցույց: Եւ ասել, եղբայց այսպես ենք խոսում, այս տեսանկյունից ենք խոսում, սա մեր ազգային շահի տեսանկյունն է, ուրիշ տեսանկուն չկա եւ չի կարող լինել:
Առանց Արցախի Հայաստան չկա: Այս նախադասությունը պետք է տպենք եւ փակցնենք Երեւանում պաստառների պես: Եթե ինչ-որ մեկը սա նացիոնալիզմ է համարում, ապա մենք շատ ենք թերացել։ Այո, առանց Արցախի Հայաստան չկա, սա պետք է հստակ ըմբռնենք եւ ամեն օր աչքներիս առաջ ունենանք:
Հասյանում եմ, որ ՀՅԴ Հայ դատի գրասենյակները զբաղվում են ոչ միայն Ցեղասպանության միջազգային ճանաչմամբ, այլ նաեւ այլ ազգային հարցերով, բայց առաջարկում եմ ՀՅԴ Հայ դատի գրասենյակները վերանվանվեն Հայ դատի ու Արցախի միջազգային ճանաչման գրասենյակներ՝ ի նպաստ Արցախի ճանաչման գործին»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առան...
Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում