Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

«Հոկտեմբերի 2-ի» հետեւանքները կամ ՀՅԴ-ն լուրջ մեղադրանք է ներկայացնում

Մոտ երկու շաբաթ առաջ Հրայր Թովմասյանի գլխավորած ՀՀ ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց 2018թ. հոկտեմբերի 2-ին «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը:

Խոսքն այն օրինագծի մասին է, որը առիթ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն օգտվելով դեռ պահպանվող հուզական վիճակից, ժողովրդին կոչ անի դուրս գալ փողոց եւ ճնշում գործադրել այն ուժերի դեմ, որոնք կողմ էին այդ փոփոխությանը: Նա այս քայլով արագացրեց նաեւ արտահերթ ընտրությունների անցկացումը: 

Եվ հիմա, երբ արդեն իսկ Սահմանադրական դատարանը համապատասխան որոշում է կայացրել, պնդելով, որ այդ փոփոխությունները սահմանադրական են, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդես է եկել հայտարարությամբ` ասելով. «Այն, ինչ եղավ հոկտեմբերի 2-ին, ոչ այլ ինչ էր, քան սահմանադրական կարգի տապալման փորձ: Քննությունն էլ ժամանակի ընթացքում տեղի կունենա, ժամանակը կգա եւ բոլոր հարցերը կդնի իր տեղը»:

Այսպիսով, պարզվեց, որ այն ժամանակ վարչապետը թյուրիմացության մեջ է գցել ժողովրդին եւ սահմանադրական հիմք ունեցող փոփոխությունները ներկայացնելով հակաօրինական գործողություն ժողովրդին դուրս է բերել փողոց: Պարզվեց, որ ոչ մի հակաօրինական, հակապետական եւ հակահեղափոխական գործողություններ չեն եղել:

Պատահական չէ, որ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի հայտարարությանը շատ արագ արձագանքեց ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, եւ ասաց, թե Ռուստամյանը հույս ունի որ մենք չենք հիշեցնի, թե իրենք ինչ արեցին հոկտեմբերի 2-ին:

Հետաքրքիրն այն է, որ նույնիսկ Սահմանադրական դատարանի որոշումից հետո Լենա Նազարյանը ՀՅԴ-ին եւ մյուս քաղաքական ուժերին, որոնք կողմ են քվեարկել փոփոխություններին, մեղադրում է «վատ բան» անելու մեջ:

Ի դեպ, Լենա Նազարյանն արդեն մոռացել է, թե մութ երեկոյան ինչ ճնշում է գործադրվել խորհրդարանական խմբակցությունների վրա, եւ թե ով կամ ովքեր են գործադրել այդ ճնշումը: «Ես էլ չգիտեմ՝ այդ ի՞նչ ճնշման մասին են խոսում ՀՅԴ-ից: Այդ ե՞րբ ու ինչպե՞ս են ճնշվել, որ հոկտեմբերի 2-ին իրենց ուզած նախագծին կողմ են քվեարկել»,- ասել է Լենա Նազարյանը:

Ի դեպ, նա ՀՅԴ-ին, ՀՀԿ-ին, ինչպես նաեւ ԲՀԿ-ին մեղադրել է անզանվության մեջ: «Հոկտեմբերի 2-ի նախագիծն ընդամենը խթան եղավ, որ գործընթացն արագանա: Այն ընդամենը ազդակ էր, որ խորհրդարանական ուժերը՝ ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ, ազնիվ չեն»,- շեշտել է նա: 

Լենա Նազարյանը եւ իր կուսակիցները վստահ են, որ ՍԴ այս որոշումը չի կարող որեւէ քաղա­քական կամ իրավական գործընթացի հիմք լինել: 

Քաղաքական այլ ուժեր, այդ թվում ՀՅԴ-ն այլ կարծիքի են եւ արդեն մոտ ապագան ցույց կտա, թե իրականում քաղաքական դաշտի վրա ինչ ազդեցություն կունենա ՍԴ որոշումը, բայց այն, որ կառավարող ուժը անհարմարություններ է զգում՝ արդեն իսկ ակնհայտ է:

Իսկ վերջում կրկին անդրադառնալով այն ճնշումներին, որի մասին մոռացել է Լենա նազարյանը, հիշեցնենք իր իսկ խոսքերը, որն ասել էր անցած տարվա հոկտեմբերին: «Նրանք (ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն) պայմանավորվել են եւ մտածել, որ հնարավոր է միասին նախագիծ հեղինակել, ընդունել` մոռանալով, որ դրսում մարդիկ դա նկատում են, եւ դա անհետևանք չի մնա»:

Հակոբ Ասատրյան

Top-News.am