Հեղափոխականները երկու մասի են բաժանվել
Մտնում ենք նոր փուլ։
Հեղափոխությունը Հայաստանում թավշյա էր՝ լղոզված և գաղափարապես տարերային, սակայն դասական հեղափոխությունների կանոնները ոչ ոք չի չեղարկել, թեկուզ դրանց թավշյա կատարմամբ։
Հեղափոխականները երկու մասի են բաժանվել՝ նրանք, ովքեր իրենց վրա պատասխանատվություն են կրում և նրանք, ովքեր կառավարության համար պատասխանատու չեն։
Երկրորդ հատվածը հեղափոխության շարունակությունն է ուզում՝ ռեպրեսիաներ, ցնցումներ և այլն։ Դրանց պայմանականորեն անվանենք լիբերալ-տրոցկիստներ։ Այդ հատվածին հեղափոխության շարունակությունը պետք է, որովհետև առանց դրա նրանք տեղ չունեն քաղաքական դաշտում (գուցե առհասարակ որևէ տեղ չունեն), նրանց մարգինալացում է սպառնում։
Մյուս հատվածը, որը կառավարման համար պատասխանատվություն է ստանձնել, ցանկանում է սահմանափակել լիբերալ-տրոցկիստների ախորժակները, որովհետև հասկանում է, որ շուտով պետք է հանրությանը հաշվետվություն ներկայացնի, թե ինչ արդյունքներ ունեն, իսկ դրա համար պետք է պետականաշինությամբ զբաղվել, ինչին խանգարում է հեղափոխականների լյումպեն հատվածը, որից պետք է ձերբազատվեն։
Սա է "հեղափոխականների" այսօրվա տրոհման հիմնական բաժանարար գիծը։
Տրամաբանորեն, պետք է պատրաստվել թավշյա Նապոլեոնի, կամ թավշյա Ստալինի հայտնությանը, որը կսկսի թավշյա ռեպրեսիաները։ Հարցը այն է, թե ով է այդ անձը լինելու և ինչ քաղաքական պլատֆորմով է ներկայանալու։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ