Իրականում ոչ թե արժեքներ են պաշտպանում, այլ յուրայիններին
Մեր երկրում եղել է դեպք, ու ոչ շատ վաղուց, որ ագրեսիվ տրամադրված ինչ-որ մարդկանց բազմություն տապալել է պետության նախկին ղեկավարի ասուլիս։ Ընդ որում, պետության այդ նախկին ղեկավարի նկատմամբ առկա էր հանրային գերակշիռ բացասական կարծիք։
Ո՞վ դատապարտեց։
Շատ ավելի փոքրաթիվ մարդիկ՝ շատ ավելի քիչ ագրեսիա դրսևորելով, տապալել են մի ինչ-որ խմբի պատրաստած շատ վիճելի մի ձեռնարկի շնորհանդես, որ վերաբերում էր 3-6 տարեկան երեխաներին։ Ընդ որում, այդ ձեռնարկը պատրաստած խմբի նկատմամբ նույնպես առկա է հանրային գերակշիռ բացասական կարծիք։
Իրար հերթ չտալով՝ դատապարտում են։ Արժեքներ են մեջբերում, բաներ են անում։
Իրականում ոչ թե արժեքներ են պաշտպանում, այլ յուրայիններին։
Հիմա արժեքների մասին։ Իմ կարծիքով, ամեն մեկը չպետք է իրավունք ունենա երեխաների դաստիարակությանը վերաբերող գիրք հրատարակել՝ «անհասկանալի» գաղափարներ տարածելով (օրինակ՝ որ 3-6 տարեկան երեխան պետք «իրավունք ունենա» մենակով փակվել իր սենյակում ու ակնկալել, որ ոչ ոք ներս չմտնի... ԱՅ ՔԵԶ ԲԱՆ!!!)։ Ինքնակարգավորման, ազատականության տրամաբանությունն այստեղ այնքան էլ չի աշխատում, և պետությունը պետք է որոշակի միջամտություն իրականացնի՝ կարգավորիչ գործառույթի շրջանակում։ Գուցե պետք է մտածել լիցենզավորման կամ թույլատվական բնույթի ա՞յլ ընթացակարգի մասին։
Ամեն դեպքում, սա այն հարցն է, որ խոսքի ազատության համաչափ սահմանափակումը՝ երեխայի լավագույն շահից ելնելով, կարծում եմ, թույլատրելի կլինի։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ