«Սեր ու բարություն տարածող մարդիկ, համոզված եմ, նույնն էլ ստանալու են կյանքում»․ Սիրուշո
Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:
Իր Instagram-ում Սիրուշոն նոր, սեւ-սպիտակ լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է քնքուշ ու հմայիչ կերպարում։ Կադրին կից սիրված երգչուհին գրել է․ «#ԵթեԱնկեղծանամ բացի նրանից, որ հետաքրքիր է կարդալ պատմությունները, նաև հատկապես հաճելի է այն դրական աուրան, որը ստեղծել եք իմ էջերում, սեր ու բարություն տարածող մարդիկ համոզված եմ նույնն էլ ստանալու են կյանքում»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին նախշերով եւ գրություններով զարդարված հագուստ էր կրում, որը համադրել էր սեւ պայուսակի հետ։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ «Իմ գլխում միշտ երաժշտություն է հնչում, նույնիսկ ականջակալի կարիք չկա»,- գրել էր նա:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ