Սամվել Բաբայանը դատի է տվել Արցախի ոստիկանությանը (տեսանյութ)
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը դատի է տվել Արցախի ոստիկանությանն իրեն Արցախում հաշվառումից հանելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բաբայանը. «Մենք ունենք վերջին տասը տարին անընդհատ կացության խնդիր, մենք առաջին հերթին դատի ենք տվել։ Գործը դատարանում է մայիսի քսաներեքին Ստեփանակերտում տեղի կունենա դատ․տեսնենք՝ ինչ պատասխան են տալու։ Մենք հանդիպում ենք քաղաքացիների հետ, պատրաստվում ենք ստորագրահավաքի»,- ասաց Բաբայանը։ Նա իր բնակության հարցի այս խոչընդոտները որակեց որպես քաղաքական քայլեր ուղղված իր դեմ։
Factor.am-ի հացրին, թե հնարավոր համարում է Արցախում տեղի ունենա իշխանափոխություն, Բաբայանն ասաց` դա պարզ կլինի ժողովրդի հետ հանդիպումներից հետո․ «Հանրահավքներ կանենք, կխոսենք, հետո նոր կասենք։ Մարդկանց ասում են, եթե դուք ինչ-որ քայլ անեք, ապա ձeր գործը կկորցնեք, ես դա բնական եմ համարում, քանի որ այդ մարդիկ իրենց պաշտոնը ցանկանում են ատամներով պահել»,- շեշտեց Բաբայանը։
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը նաև ասաց, որ անկախ նրանից, որ ուժայինները իշխանությանն են կցված, եթե ժողովուրդը ցանկանա, ապա իշխանությունը կհեռանա․ «Արցախի բնակչության 95 տոկոսը չի ընդունում ներկա իշխանությանը, դա փաստ է»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առան...
Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում