Ուժի մեջ է մնում նախկին իշխանությունների կողմից ընդունված խայտառակ իրավակարգավորումը...
Սիրելի՛ քաղաքացիներ,
Կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունն արտասահման մեկնած քաղաքացիների կենսաթոշակը վճարելու վերաբերյալ։
Այսինքն ուժի մեջ է մնում նախկին իշխանությունների կողմից ընդունված իրավակարգավորումը, որի համաձայն՝ հազարավոր քաղաքացիներ արտասահման մեկնելու դեպքում մեկ տարի հետո այլևս չեն ստանում իրենց հասանելիք կենսաթոշակը, մինչդեռ աշխարհի զարգացած պետություններում այդ խնդիրը վաղուց կարգավորված է, քանի որ կենսաթոշակն անձի սեփականությունն է՝ անկախ նրա երկրում գտնվելու կամ չգտնվելու հանգամանքից։
Հեքիաթ է կառավարության այն պնդումը, որ երկրում կան տասնյակ հազարներով թոշակառուներ, որոնք գոյություն չունեն և թոշակ են ստանում։ Արդեն մեկ տարի է, ինչ իշխանության ղեկին եք և եթե նման տեղեկատվություն ունեք, ապա ինչու՞ չեք միջոցներ ձեռք առնում դա դադարեցնելու համար։
Ինչ վերաբերվում է կառավարության կողմից նշվող այն հիմնավորմանը, թե մեր կողմից առաջարկվող կարգավորման պարագայում հնարավոր է, որ մահացած անձանց փոխարեն կենսաթոշակն ստանան այլ անձիք, ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը, քանի որ ներկայումս մեզ հասանելի տեխնիկական միջոցները հնարավորություն են տալիս իրականացնել մինիմալ և օպտիմալ վարչարարություն՝ ստուգելու համար անձի ողջությունը և ըստ այդմ վճարելու նրա կենսաթոշակը։
Սա ամոթալի պահվածք է, որին մենք շարունակելու ենք հակադրվել:
Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջից


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ