Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Երկու գլոբալ խնդիր

Կարծում եմ Հայաստանում ձեւավորվող ցանկացած իշխանություն պարտավոր է երկու գլոբալ խնդիրների մասին հստակ պատկերացումներ եւ անելիքների ծրագիր ունենալ: Առաջինը՝ Արցախի հիմնախնդիրն է: Մյուսը` Արցախի խնդրի դեռեւս չլուծված լինելու պայմաններում Հայաստանի զարգացման ծրագիր ունենալու խնդիրն է:

Իհարկե այս համադրումը դժվար լուծելի է, բայց երկրի համար վտանգավոր է, եթե իշխանությունը չունի մշակված պատկերացումներ այս խնդիրների վերաբերյալ:

Զարմանալի եւ անհասկանալի էր ԵՊՀ-ում Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ վարչապետի արտահայտած տեսակետը:

Ի՞նչ է նշանակում ամբողջ հայ ժողովուրդը, այդ թվում նաեւ սփյուռքը, պետք է միասնական որաշեն, թե ինչ քայլեր եւ ինչ լուծում են պատկերացնում Արցախի հարցի վերաբերյալ: Կամ`ժողովուրդը պետք է ձեւակերպի եւ շարադրի քայլերը, մենք էլ գնանք բանակցենք:

Արդյո՞ք սա հարցի լուծման ուղղությամբ որեւէ ծրագրի բացակայություն է, թե՞ այլ ծրագրի առկայություն, որի մասին չգիտենք, իսկ գուցե ընդամենը պատասխանատվությունից խուսափելու միջոց է:

Անկեղծ ասած անհասկանալի են ոչ միայն այդ հարցադրումներն ինքնին, այլ նաեւ այն, թե ինչու է վարչապետն այդ մասին ասում:

Այն, ինչ իսկապես ժողովուրդն ինքն էր անելու` արդեն արել է:

1988թ. Երեւանում եւ Ստեփանակերտում կայացրին իրենց որոշումը` շատ հստակ ձեւակերպմամբ: Այդ որոշումը սփյուռքի լայն շրջանակների հավանությանն ու աջակցությանը եւս արժանացավ:

1991թ. Արցախի ժողովուրդը հանրաքվեով ընդունեց շատ հստակ որոշում, թե ինչ կարգավիճակով եւ ինչպես է ուզում ապրել:

Ժողովուրդը հարկ եղած դեպքում զենքը ձեռքին պաշտպանեց Հայաստանի սահմանները եւ ապահովեց Արցախի անվտանգությունը: Ժողովուրդն իր քայլն արել է: Հիմա ժողովրդի վրա նման պատասխանատվություն՝ ձեւավորել բանակցային օրակարգ, չի կարելի դնել:

Հայաստանի բոլոր իշխանությունները մշտապես հայտարարել են, որ ընդունում են Արցախի ժողովրդի որոշումները եւ հանդիսանում են նրա անվտանգության երաշխավորը:

Չեմ կարծում, թե հայ ժողովուրդը որեւէ կասկած ունի, թե ինքն ինչ է ուզում այս հարցում: Երկիրը շատ թանկ է վճարել անցած ժամանակահատվածի համար: Կասկած ունենալ նշանակում է համարել, որ իզուր ենք զոհեր տվել, իզուր ենք զրկանքների գնացել եւ իզուր են եղել նույնիսկ հաղթանակները:

Անհասկանալի է, թե այսքանից հետո հայ ժողավրդն ուրիշ ի՞նչ պետք է որոշի եւ ինչպես: Բոլոր քայլերը ձեւակերպում եւ իրականացնում են իշխանությունները: Դրա հակառակը` պատասխանատվությունը ժողովրդի վրա դնելու անորոշ եւ վտանգավոր ձեւակերպումն է:

Հայաստանի որեւէ իշխանություն նախկինում չի ասել՝ ժողովուրդ ձեւակերպեք քայլերը եւ ասեք մենք ինչ անենք: Իշխանությունն է առաջարկում իր տարբերակը, իսկ ժողովուրդը ցուցաբերում է համապատասխան վերաբերմունք:

Ցավոք, նախընտրական շրջանում ինչպես բազմաթիվ այլ բնագավառների, այնպես էլ Արցախի հարցում ընդհանուր ձեւակերպումներից բացի որեւէ ծրագիր, պատկերացումների ու մոտեցումների վերաբերյալ այդպես էլ ոչինչ չլսեցինք: Չլսեցինք նաեւ կառավարության ծրագրի քննարկման ընթացքում: Ավելին, իշխող քաղաքական ուժի բազմաթիվ ներկայացուցիչներ նախընտրական շրջանում հայտարարում էին, որ ծրագիրը հիմա կարեւոր չի, իրենք կձեւավորեն իշխանություն եւ այդ ժամանակ կկազմեն ծրագիր:

Առ այսօր կառավարության տեսակետը Արցախի հարցի վերաբերյալ հանրությանը հայտնի չի: Այդ ուղղությամբ արտահայտած շատ մտքեր հաճախ տարակուսանք են առաջացնում` բանակցությունների վերաբերյալ հայտարարություններից մինչեւ` ժողովուրդը թող ասի ինչ անենք ձեւակերպումը:

Ստեփան Մարգարյան

ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ