Եվրոպան անտարբեր և անպատասխանատու է ԼՂ խնդրի հարցում. Վիկտոր Յուշչենկո
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն կարծիք է հայտնել, որ Եվրոպան բոլորովին անտարբեր և անպատասխանատու է անվտանգության խնդիրների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նկատմամբ:
«Ինչո՞ւ է ՄԱԿ-ն այսքան անարդյունավետ աշխատում: Ուրիշ էլ ո՞ւմ է պետք դիմել, որպեսզի հակամարտությունները լուծում գտնեն: Եվրոպական մայրցամաքում առկա յոթ հակամարտություններից վեցը տեղի են ունենում Եվրոպայի արևելքում», - Azeri Daily-ին տված հարցազրույցում ասել է Յուշչենկոն:
Նրա կարծիքով՝ Արևելյան Եվրոպայի երկրներն ավելի շատ են տառապում, քան մյուսները՝ անվտանգության քաղաքականությունն ուժեղացնելու հարցում ԵՄ ուշադրության պակասի պատճառով:
«Ղարաբաղյան հակամարտությունը 30 տարի է ձգվում, հակամարտությունը Վրաստանում՝ 11 տարի, և արդեն հինգ ռազմական ներխուժում է եղել Ուկրաինայում: Նույնը Մերձդնեպրում է: Այսօրվա Եվրոպան լավագույն քաղաքական վիճակում չէ: Երկու-երեք եվրոպական երկրներ եվրոպական քաղաքականությունն օգտագործում են սեփական շահերի համար: Օրինակ՝ զավեշտալի է, որ նրանք «Հյուսիսային հոսք 2» նախագիծը նկարագրելիս խոսում են բացառապես տնտեսական մտադրությունների մասին: Նավթն ու գազը Մոսկվայի համար երբեք տնտեսություն չեն եղել: Դա մաքուր քաղաքականություն է», - եզրափակել է Յուշչենկոն:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առան...
Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում