Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Նա սիրում էր բոլորին

Դավիթ Սանասարյանը հրեշտակների կառավարության ամենավառ ներկայացուցիչն է, առնվազն առաջին հնգյակում է։ Այլոց հանդեպ ուներ առավելություն, որովհետեւ ի պաշտոնե զբաղվում էր կոռուպցիոներներ բացահայտելով։ Բայց, որպես նոր իշխանության ներկայացուցիչ, ուներ չափազանց պարզունակ պատկերացումներ պետական համակարգի, պետական գործառույթների եւ ներիշխանական գործընթացների մասին։

Ու քաշվեց։ Բայց խնդիրն այն է, որ քաշեց շատերին։ Նա հետհեղափոխական Հայաստանում նոր էջ բացեց։ Առայժմ սա նեղ շրջանակ է ընկալում, բայց որոշ ժամանակ անց պարզ կդառնա բոլորին։ Հետագա զարգացումների տարբերակները մի քանիսն են, որոնցից ոչ մեկը սակայն, իշխանության համար շահեկան չէ։

Տարբերակ 1. Վանեցյանը ճիշտ էր

Եթե ապացուցվում է մեղադրանքը, Դավիթ Սանասարյանն ազատվում է աշխատանքից ու հայտնվում բանտում։ Փաշինյանն ու իր նեղ շրջանակի թիմակիցները կասեն, սա իրենց ձեռբերումն է, որ արտոնյալներ չկան։ Դավիթ Սանասարյանի թիմակիցները կդառնան Վանեցյանի բացահայտ թշնամիները եւ հոգու խորքում կատեն Փաշինյանին։ Շատ կարեւոր են որոշ ճշգրտումներ՝ Դավիթ Սանասարյանի թիմակիցներ ասելով հասկանում ենք նախկին քաղաքացիականների համակարգը, որոնք տիրապետում են ռեսուրսների եւ ուղղորդվող քաղակտիվության նրբություններին։ Իսկ դա նշանակում է, որ Վանեցյանը հայտնվելու է նրանց ուժեղ ճնշման տակ, իսկ Փաշինյանն ու նրա նեղ թիմը՝ նրանց ուժեղ մոնիտորինգի տակ։ Եւ որսալու են նրանց ցանկացած վրիպում՝ առաջին հերթին կոռուպցիոն։

Այս պայմաններում Վանեցյանին մնում է մեկ բան՝ շարունակել այս թեւի բացահայտումները եւ վնասազերծումը։ Միայն այդպես նա կարող է մնալ ուժեղ եւ անձեռնմխելի։ Մնացած ցանկացած տարբերակում Վանեցյանը շանս չունի։ Այդ պարագայում էլ ցանկացած նոր բացահայտում ուղղակի արժեզրկելու եւ դելիգիտիմացնելու է նոր իշխանություններին։

Տարբերակ 2. Վանեցյանը սխալվեց

Եթե չապացուցվի Դավիթ Սանասարյանի մեղքը ու նա արդարացվի եւ շարունակի պաշտոնավարել, ապա ձեւավորվելու է հակասական իրականություն։ Մի կողմից՝ կտրուկ թուլանում են Վանեցյանի դիրքերը իշխանության մեջ, նա փաստորեն պարտվում է ներիշխանական գործընթացներում, մյուս կողմից՝ բարձրանալու է Վանեցյանի վարկանիշը հասարակության մեջ, որովհետեւ նա փորձեց բացահայտել նոր կոռուպցիոներներին, բայց չթողեցին։ Արդար ոստիկանը ֆիլմի սկզբներում միշտ պարտվում է...։ Եւ վերջապես՝ կձեւավորվի ճնշող հանրային մթնոլորտ, որ Փաշինյանը չթողեց դատել իր ընկերոջը։ Իսկ սա արդեն լրիվ այլ խոսակցություն է։

Տարբերակ 3. Սա միայն սկիզբն է

Կա օբյեկտիվ իրականություն, որի ազդեցությունից խուսափել հնարավոր չէ։ Երկրում դժգոհությունները գնալով մեծանում են, սոցիալական լարվածությունն ավելի ագրեսիվ է դառնում։ Հանրային տրամադրությունները փոխվում են։ Սա այն պահն է, երբ իշխանության մեջ առկա լուրջ մարդիկ սկսում են զգալ անհրաժեշտ փոփոխությունների անխուսափելիությունը։ Սա նաև այն պահն է, երբ իշխանությունից դուրս գտնվող ազդեցիկ կենտրոնները եւ իշխանության մեջ գտնվող լուրջ շրջանակները սկսում են «անհանգստանալ միասին»։

Բայց սա այն փուլն է, երբ բոլոր խաղացողները, այդ թվում՝ դրսի, սկսում են ակտիվացնել իրենց շրջանակներին։ Ու այդ ժամանակ հանկարծ կվերակենդանանան նախկին քաղհասարակության ուժերը, որոնք արդեն մեկ տարի է խուլ ու համր են, ինքնուրույնության ամբիցիաներ կսկսեն դրսեւորել այսօրվա վարչապետի շնորհիվ ձեւավորված քաղաքական դեմքերը ու կփորձեն դիրքավորվել նրա ստվերից դուրս։ Այս փուլը բնորոշվում է «բոլորը բոլորի դեմ» ու պատահականության չափազանց մեծ հավանականությամբ։

Տարբերակ 4. Մեզ մոտ կոռուպցիա չկա

Իշխանությունը կարող է հաշվարկել բոլոր ռիսկերը եւ կոնսոլիդացված որոշում կայացնել՝ «մեր իշխանության մեջ կոռուպցիա չկա» եւ արգելել յուրայինների հետապնդումը։ Բայց սա կլինի կարճատեւ դադար՝ ոչ ավելին։ Կհիշեցնի հայտնի արտահայտությունը՝ «Սովետական Միությունում սեքս չկա»։

Դրանից, միեւնույն է, ներիշխանական խմորումները չեն դադարի, ներպետական իրականությունը չի փոխվի, խնդիրները չեն վերանա։ Իսկ դրսից նոր իշխանության «հակակոռուպցիոն մոնիտորինգը» միայն կուժեղանա։ Միեւնույն է, Դավիթ Սանասարյանի գործով ջինը բաց է թողնված։ Իսկ ուժեղ մոնիտորինգը սովորաբար հանգեցնում է կամ բացահայտումների, կամ լեգենդների, որը մեծ հաշվով, նույն հանրային էֆեկտն է ունենում։

Տարբերակ 5. Մեկ յուրայինի դիմաց՝ 10 նախկին

Գերմանացիներն այդպես էին գործում պարտիզանների դեմ պայքարում։ Եթե իշխանությունը քաղաքական որոշում կայացրեց, որ չի պահելու կոռուպցիայի մեջ իր բացահայտված յուրայիններին, ապա կարող է գնալ նախկինների հանդեպ ճնշումներն ուժեղացնելու ճանապարհով։ Սա մի կողմից թույլ կտա շեղել ուշադրությունն իր վրայից, մյուս կողմից՝ ցույց տալ, որ կոռուպցիայի հարցում ներկա-նախկին չկա։ Առաջին հայացքից սա կարող է իշխանությունների համար շահեկան մոդել թվալ, բայց սա իրականում բերելու է երկրում ընդհանուր վիճակի եւ մթնոլորտի կտրուկ վատացմանը, տնտեսական եւ սոցիալական կտրուկ լարվածությանը, եւ իհարկե, հանգեցնելու է ավելի վատ իրականության։

Տարբերակ 5. Դավիթ Սանասարյանի դասերը

Կա տարբերակ, որ այսօրվա իշխանությունները՝ փողոցից աշխատասենյակներում հայտնվածները, անեն հետեւություններ։ Դառնան ավելի զուսպ, ընդունեն, որ իրենցից առաջ էլ եղել է կյանք, դուրս գան փրկիչների եւ սրբերի ինքնաներշնչվածությունից։ Փոխվի մթնոլորտը երկրում, գիտակցվի, որ մարդ բռնելը կամ դրա սպառնալիքը ամենամեծ ձեռքբերումը չէ պետության համար, եւ կան շատ ավելի կարևոր գործեր։ Սա կբերի լրիվ այլ մթնոլորտի, որտեղ ներքին չարությունը կմեղմվի, իշխանությունը կստանա ժամանակ, իսկ հատուկ ծառայությունները կկենտրոնան իրենց հիմնական ֆունկցիաների վրա։

Հակոբ Ասատրյան

Top-News.am