Որևէ մեկից չենք վախենալու, որևէ մեկին չենք քողարկելու. Դավիթ Բաբայանը՝ Արցախի Պահպանողական կուսակցության մասին (տեսանյութ)
Արցախի պահպանողական կուսակցությունն արդեն պաշտոնապես գրանցվել է, տեղի է ունեցել հիմնադիր համագումարը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց կուսակցության հիմնադիրներից Դավիթ Բաբայանը:
«Կուսակցությունը պաշտոնապես հիմնվել է, ընտրվել են կուսակցության նախագահ և ղեկավար կազմի անդամներ»,-ասաց նա: Ըստ վերջինիս՝ 504 գրանցված անդամ ունեն:
Դավիթ Բաբայանը պատմեց համագումարի մանրամասները, ապա ներկայացրեց իրենց առաջնահերթությունները. «Որևէ մեկից չենք վախենալու, որևէ մեկին չենք քողարկելու, պատրաստ ենք համագործակցության, բայց ոչ պրովոկատորների հետ: Չենք դիտարկում որևէ մի քաղաքական ուժ որպես մեզ թշնամի: Մրցակիցնե՞ր, այո, մրցակիցներ կան ու պետք է լինեն, որովհետև դա քաղաքական համակարգի համար անհրաժեշտություն է»,-նշեց նա:
Դավիթ Բաբայանը նկատեց՝ պատրաստվում են պայքարել քաղաքական կյանքում, ունեն համապատասխան գիտելիք ու պարկեշտություն դրա համար: «Պատրաստվում ենք երկարատև գործունեության, համառ պայքարի, բայց կրկնում եմ՝ մեզ համար որևէ մեկը թշնամի չէ»,-ասաց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առան...
Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում