Հենրիխ Մխիթարյանն ուղերձ է հղել հայ ընտրողին
Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր «Վեսթ Բրոմովիչի» հետ խաղից առաջ հատուկ ողերձով դիմել է իր երկրպագուներին եւ ընտրողներին.
«Սիրելի ֆուտբոլասերներ, ընտրողներ: Ցավում եմ, որ վաղը Հայաստանում չեմ լինելու եւ չեմ մասնակցելու խորհրդարանական ընտրություններին:
Այսուհանդերձ, չեմ կարող իմ մասնակցությունն ունենալ այս կարեւոր ընտրություններին սոսկ հոլովակներից մեկում իմ լուսանկարով ամսագրի հրապարակմամբ:
Ուզում եմ անկեղծ լինել: Արդեն մի քանի ամիս է, ինչ Անգլիայում եմ, Մեծ Բրիտանիայում եւ հիացած եմ այս երկրով, հիացած եմ արժանապատիվ այս ժողովրդով: Հավատացեք, այստեղ որեւէ մեկը ընտրակաշառք չի բաժանում եւ ընտրակաշառք չի վերցնում: Ոչ, չշտապեք ասել, թե հարուստ են, լավ են ապրում, դրա համար էլ չեն վերցնում: Նրանք միշտ չէ, որ լավ են ապրել, բայց երբ խնդիրներ են ունեցել, այդ ժամանակ եւս չեն վերցրել:
Ինչ եմ խնդրում, գիտեմ, որ ձեզնից ոմանք արդեն իսկ վերցրել են գումարը, բայց գոնե վաղը քվեարկեք ձեր խղճի մտոք: Քվեարկեք հանուն Հայաստանի, հանուն այն Հայաստանի, որտեղ ֆուտբոլի առաջնությունը մի կերպ մի քանի աղքատ թիմով է անցկացվում:
Եւ մինչեւ վերջ անկեղծ լինեմ, ես չեմ ցանկանում, որ իմ երկրպագուների մեջ լինեն ընտրակեղծարարները եւ նրանք, ովքեր ընտրակաշառք են վերցնում:
Մենք արժանի ենք ապրել ամենալավ երկրում: Եւ վերջում մի գաղտնիք բացեմ: Որոշել եմ ամուսնանալ այն գեղեցկուհի աղջկա հետ, որը վաղը առավել մեծ ակտիվությամբ կկանխի ընտրակեղծիքների իրականացումը:
Ձեր Հենո»
Ի դեպ ուղերձը հրապարակված չէ Հենրիխ Մխիթարյանի թվիթերյան էջում:
Top-News.am
Սպորտի եւ հումորի բաժին


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ