Առանց Վազգեն Սարգսյանի հետ համաձայնեցնելու Ռ. Քոչարյանը Մեղրիի հարցով բանակցությունների չէր կարող գնալ. Սամվել Բաբայան
Մեղրի հարցով ինձ հետ ոչ ոք չի խոսել: Եթե գրվում է, որ Վազգենը գիտեր դրա մասին, նա առաջինը ինձ հետ պետք է քննարկեր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի հերոս ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով Վահան Շիրխանյանի նամակին:
«Ես չգիտեմ՝ Վահան Շիրխանյանն ինչ է ասել, անձամբ չեմ կարդացել: Մեղրին 49 կմ հատված ունի, Ղարաբաղի հսկողության տակ 110 կմ է։ Եթե 1999 թվականին բանակցություններ էին ընթանում, ինչպես իրենք են ասում, որ Մեղրիի այդ 49 կմ հատվածը հանձնեն, ես այնտեղ հրամանատար էի, առանց ինձ այդ 100 կմ-ն կարողանալո՞ւ էին հանձնել։ Ինձ հետ պետք է բանակցեին, չէ՞, ինձ հետ որևէ բանակցություն չի եղել, Մեղրու հարց էլ ընդհանրապես լսած չկամ։ Եթե մի դիպուկահար կրակում է, գալիս ինձ հետ համաձայնեցնում են, կարո՞ղ է Մեղրին հանձնում են՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու։ Ինձ հետ նման խոսակցություն չի եղել: Իմ բառերի տակ ոչ մեկին պաշտպանություն մի փնտրեք: Մի փորձեք իրենց խոսակցությունները իմ վզին փաթաթել, ես չկամ այնտեղ»,-ասաց նա:
Սամվել Բաբայանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող առանց Վազգենի հետ համաձայնեցնելու Մեղրի հարցով գնալ բանակցությունների, քանի որ Վազգեն Սարգսյանը ՀՀ-ում միայն պաշտպանության նախարար չի եղել , եղել է որոշիչ դեր խաղացող գործիչ:


















































Սամվել Բաբայանը արցախցիների մեջ ներքին խժդժությունների պլան է ծրագրել
Սամվել Բաբայանը նոր ժամանակավոր անցումային իշխանություն կձեւավորի
Սամվել Բաբայանի կուսակցությունը մասնակցել է հայտարարության տեքստի մշակման աշխատանքներին, ապա՝ հրաժարվել ստորագրությունից
Սամվել Բաբայանի թեման «փակված» է. Արցախում լուրջ պայքար կընթանա 2 թեկնածուների միջեւ
Ես վստահ եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կրակելու հրահանգ չի տվել․ Սամվել Բաբայան
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»