Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Գյումրեցին էլ «աղքատ–հպարտ» չէ՞. ի՞նչ նպատակներով են գյումրեցիները ծախսում ընտրակաշառքը

Հայաստանում այսօր լռության եւ ծիծաղի օրն է:

Մեկ ամիս շարունակ տեւած քարոզչությունից հետո, քաղաքական ուժերը մեկ օրով լռում են. վաղը բոլորը ընտրության առջեւ են կանգնելու: Ապրիլի 1-ը Հայաստանում նշվում է որպես հումորի օր կամ, ինչպես հայերի եւ հատկապես գյումրեցիների շրջանում տարածված է ասել՝ «խաբելու» օր:

Ստացվել է այնպես, որ իշխանությունների այն մշտական սուտը, որ ընտրությունները անցնելու են արդար ու անաչառ՝ այս անգամ զուգադիպել է «խաբելու» օրվա հետ: Կարելի է ասել, որ իշխանությունը ապրիլի 3-ի համար ալիբի ունի, եթե ապրիլի 2-ին ամեն ինչ արդար ու անաչառ չլինի:

Սերժ Սարգսյանի ամենամեծ սուտն էլ այն է, որ ընտրակաշառք չի բաժանվելու: Սակայն մեկ ձայնի համար սահմանված կայուն ինքնարժեքն այլ բան է վկայում: Գյումրեցիների շրջանում շատերն անվախ բարձրաձայնեցին, որ ընտրակաշառք են վերցրել: Մեղմ ասած, այս օրերին մի քանի տեղից ընտրակաշառք վերցնելը, կամ ինչպես գյումրեցիներն են ասում՝ «թեկնածուներին մատների վրա ֆռացնելը», գլուխ գովելու առիթ է:

«Ըդիկ կաշառք չէ, նվեր է, որ կուդան, ընչի՞ չվերցնեմ: Ընձնից քիչ չեն տարել, որ հիմա էլ չվերցնեմ: Ես երկու տեղից վերցրել եմ, որ մի տեղ էլ լինի, էլի կվերցնեմ»,- մեզ հետ զրույցում հպարտորեն նշեց գյումրեցի բանջարեղեն վաճառող կանանցից մեկը:

Հարցումներից պարզ է դառնում, որ ընտրակաշառքի հիմնականում ձգտում են այն անձինք, ովքեր սոցիալական խնդիրներ ունեն:

«Փող չունին, ստիպված կվերցնեն: Գիտեմ մարդու, որ երկու տեղից վերցրել է: Ես բախտ չունեի, որ վերցնեմ: Կաշառք կարելի է վերցնել, բայց չի կարելի կաշառք տվողին ընտրել: Ես չեմ վերցրել, բայց, որ վերցնեի՝ ուրիշի կընտրեի»- լսեցինք նաեւ այսպիսի կարծիք:

Գյումրիում, նախընտրական քարոզարշավի մեկնարկի օրերից սկսած, խոսակցություններ պտտվեցին նաեւ ընտրակաշառքի գների աճման եւ նվազման մասին: 100 ԱՄՆ դոլարից մինչեւ հայկական 25 հազ. դրամի մասին տեղեկություններ եղան, թեեւ նշենք, որ քվեի գնման ֆիքսված արժեքը 10000 դրամն է: Կան խոսակցություններ նաեւ 15 եւ 20 հազարի մասին:

«Ես առաջին անգամ ընտրակաշառք եմ վերցրել: 10 հազարը տվել են, ասել են՝ 5-ն էլ ընտրությունից դուրս գալուց կտան: Մեզ ասեցին, որ 20 է գինը, բայց փող բաժանողները վրայից վերցնում են»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ գյումրեցի մի երիտասարդ, բայց միեւնույն ժամանակ խնդրեց՝ իր ինքնությունը չբացահայտել:

Գյումրեցի հոգեբաններից մեկին խնդրեցինք մեկնաբանել, թե ինչու՞ են ընտրողները վերցնում ընտրակաշառք՝ վաճառելով իրենց ձայնն ու ապագան:

«Մարդիկ կան, որ նույնիսկ ոչինչ չեն վերցնում, բայց ճնշումների ներքո քվեարկում են տվյալ թեկնածուի օգտին՝ պաշտոն պահպանելու, ստատուսը չվնասելու համար։ Բայց, ընդհանրապես, ծայրահեղ աղքատությունն է, որ մարդուն կարող է ստիպել ընտրակաշառքով գնալ ընտրությունների՝ շատ դեպքերում դա նույնիսկ մարդկանց կարող է տանել բարոյական անկման։ Այսինքն նա պատրաստ է ամեն ինչի. անհրաժեշտության դեպքում կարող է նույնիսկ մարդ էլ սպանել: Գիտեք, շատ աղքատ մարդ կա Հայաստանում. միայն պաշտոնական տվյալներով Հայաստանի բնակչության մեկ երրորդն աղքատ է, բայց կա այսպիսի մի լավ արտահայտություն՝ «աղքատ–հպարտ»: Ես կարծում եմ, որ ընտրակաշառք վերցնողների մոտ բացակայում է դրա հետևանքների լրջության ընկալումը։ Չեմ բացառում, որ աղքատ մարդիկ էլ են ընտրակաշառք վերցնում, բայց շատերը վերցնում և քվեարկում են մեկ այլ թեկնածուի օգտին, կամ առհասարակ դաստիարակությունը թույլ չի տալիս այդ քայլին գնալ»,– ասաց հոգեբանը:

Ի՞նչ նպատակով են ծախսում ընտրակաշառքը գյումրեցիները: Պատասխանները տարբեր էին՝ զգեստապահարանի թարմացումից, մինչեւ անգամ կոմունալ վճարում, տոկոսադրույքի մուծում եւ հացի պարտքի մարում:

«Ես քանի որ առաջին անգամ եմ վերցրել ընտրակաշառք, ուզում եմ ինձ ինչ-որ գարնանային շոր գնել: Ճիշտ է գումարը քիչ է, բայց ծնողներից էլ կվերցնեմ»,- նշեց գյումրեցի երիտասարդը:

«Էնքան անելու բան կա: Յանի ինչ փող է, որ մի տեղ չծախսենք: Խանութը հացի փող ենք պարտք, լույսի ու գազի վարձ ունինք, ոսկի կա բանկը դրած: Հազար ու մի հոգս ունինք: Գործ, որ էղներ, մարդիկ աշխատեին, էս 10 հազարի հետեւից էլ չէին ընկնի»,- նշեց մեկ այլ գյումրեցի:

Հետաքրքրական է, բայց փաստ, որ ընտրակաշառք վերցնում են նաեւ այն քաղաքացիները, ովքեր ի տարբերություն մյուսների ունեն աշխատանք եւ եկամուտի այլ աղբյուրներ: Նրանք հետեւյալ կերպ են մեկնաբանում իրենց գումար վերցնելու քայլը.
«Եթե բոլորը վերցնում են, ես ընչի՞ չվերցնեմ: Ավել 10 հազար դրամը ու՞մ կխանգարի»,- նշեց գյումրեցի տղամարդկանցից մեկը, ով նաեւ ասում էր, որ գումարի խնդիր չունեն:

Անկախ ձայնը վաճառելուց կամ չվաճառելուց, յուրաքանչյուր ընտրող պետք է գիտակցի, որ քվեախցիկում ինքը միայնակ է իր խղճի հետ եւ պատասխանատու է միայն խղճի առաջ: Նրան չեն կարող վերահսկել ոչ գումար բաժանած թեկնածուները եւ ոչ էլ ահաբեկած թաղային հեղինակությունները:


Դավիթ Գասպարյան
Գյումրի