Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Լիլիթ Գալստյան. Քաղաքական այս վարքագծով կառավարությունն ընտրում է անդառնալի կորուստների ճամփան

Դաշնակցական գործիչ, հրապարակախոս Լիլիթ Գալստյանը Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.

«Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի նախագիծն ի վերջո հասավ ԱԺ լիագումար նիստ։ Թվում էր, թե անցնող ամիսների ընթացքում կառավարությունը բավարար ժամանակ և նույնքան շրջահայացություն պիտի ունենար՝ կշռադատելու իր գործողությունները, հիմնավորելու և փաստարկելու, թե կառավարության նոր կառուցվածքը, ուր չկան Մշակույթի, Սփյուռքի և Գյուղատնտեսության նախարարությունները, ի՞նչ գին ունի և ո՞րն է ակնկալվող արդյունքը։ Բայց՝ ՈՉ։

Հետևում են նիստն ու դարձյալ համոզվում, որ օպտիմալացում պյուռոսյան հիմնավորումից անդին չեն անցնում կառավարության և քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների կցկտուր մեկնաբանությունները։

Եվ ամենակարևորը՝ ԱԺ բարձր ամբիոնից իբրև քաղաքական այս լրջագույն քայլի հիմնավորում նշվում է ԻՆՏՈՒԻՑԻԱՆ։ Այո, այո՝ ինտուիցիայով է հիմնավորվում մեր պետության և ժողովրդի կյանքում անկյունաքարային կամ ճակատագրական նշանակության որոշումների կայացումը։

Բայց միթե մենք անկախության, սուվերենության, ի վերջո պետականության համար այսքան թանկ գին ենք վճարել, որ արկածախնդրական կամ սուբյեկտիվ զգացական մոտեցումներով վերաբերվեն երկրի հեռանկարին։

Արդյոք մարտահրավերների այն փոխշաղկապված իրավիճակը, որ դիմագրավում ենք ազգովին, թույլ է տալիս էքսպերիմենտներ անել ազգի ու պետության հետ, այն էլ կադրային այս կաղ ու անտեղյակ բանակով։

Այո, վատ է, շատ վատ, և այսպիսի եզրակացության համար հիմք է հանդիսանում այն փաստը, որ՝ ոչ անցնող ամիսների ընթացքում, ոչ այսօր, պատասխաններ չտրվեցին՝ թե կառավարությունը ի՞նչ անհաղթահարելի խնդիրներ է լուծում այս նախագծով, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում այն մի քանի հազար կրճատվող ու փողոցում հայտնված ՀՀ քաղաքացիներին, երկրի ո՞ր առանձնահատկություններն են թույլ տվել կամ ինստիտուտների զարգացման ի՞նչ մակարդակն է հիմնավորում այս քայլը, ո՞րն է այսպիսի քաղաքական որոշման ալգոռիթմը, ակնկալվող արդյունքը։

Ի վերջո՝ որպես ազգ ու պետություն ու՞ր ենք գնում։

Պատասխաններ չկան և չեն կարող լինել, որովհետև որևէ փորձագիտական հիմնավորում և վերլուծություն չի կատարվել, պարզապես որևէ բովանդակային քննարկում չեք կազմակերպել։ Եվ խուլ եք այլոց կարծիքին։

Իհարկե՝ ալգոռիթմ կա և այն տեղավորվում է՝ մենք շատ ենք՝ ուրեմն ճիշտ ենք փիլիսոփայության մեջ։ Փիլիսոփայություն, որ վերջերս տապալվեց՝ իր հետ տանելով իր հերոսներին։
Բա՞ միթե ոչ վաղ անցյալը ձեզ դաս չեղավ, ու՞ր մնացին մասնակցային պետության վերաբերյալ ձեր հայտարարությունները, քաղաքական երկխոսության կամքը, հանրային համերաշխության գիտակցության քաղաքական հասունությունը, փափագելի ժողովրդավարությունը, խորհրդարանական վերահսկողության ինստիտուտը․․․

ՄՇԱԿՈՒԹ, ՍՓՅՈՒՌՔ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ստորադասվող, չգիտակցվող, չընկալվող, թերագնահատվող ոլորտներ, որոնց ահռելի, ռազմավարական դերակատարություն է վերապահված մեր պետականության մեջ։ /Դաշնակցության վերջին մի քանի հայտարարություններում, ին հոդվածներում կգտնեք փաստարկված հիմնավորումներ, չկրկնվեմ/։


Քաղաքական այս վարքագծով կառավարությունն ընտրում է անդառնալի կորուստների ճամփան։ Քանդելը հեշտ է, իսկ կառուցելը շատերին տրված չէ։
Իսկ հատուցելու ենք ԲՈԼՈՐՍ, նախ՝ պետականությունը»։