Մոուրինյուն Շվայնշտայգերին ասել է, որ նրա հանդեպ անարդարացի է եղել
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոստովանել է, որ անարդար է գտնվել կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի հանդեպ, որը տեղափոխվել է «Չիկագո Ֆայր»:
2016/17 մրցաշրջանի ընթացքում պորտուգալացին 32-ամյա ֆուտբոլիստին նույնիսկ երկրորդ թիմ էր ուղարկել.
«Շվայնշտայգերն այն ֆուտբոլիստներից մեկն է, որոնցից ես պետք է ներողություն խնդրեմ այն բանի համար, թե ինչպես եմ վերաբերվել նրան սկզբնական փուլում: Վերջինը, ինչ ասել եմ նրան սա է եղել. «Ես քո հանդեպ անարդարացի եմ եղել»:
Երբ Շվայնշտայգերը խնդրեց բաց թողնել իրեն, պետք էր ասել «այո»: Նա գիտի այդ մասին: Ես կկարոտեմ, Բաստիանը լավ տղա է, լավ ազդեցություն է ունենում մարզումների ժամանակ, բայց ես ստիպված էի նրան բաց թողնել:
Ինչ կանեի ես, եթե կարողանա՞յի. Ես նրան թույլ կտայի լինել թիմում: Այդ ժամանակ մենք չափազանց շատ ֆուտբոլիստներ ունեինք կազմում: Շատերը կասկածելի իրավիճակում էին: Մեզ հետ էին Շնեյդերլենը, Դեպայը, ահռելի թիմ էր:
Չեմ ափսոսում: Ինձ համար խնդիր չէ ընդունել, երբ ես սխալ եմ: Ես նրան ասել եմ այդ մասին»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «BBC»-ն:


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն