Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Պաշտպանել կասկածյալ Դ. Սանասարյանին

Այն մարդու լեգենդը, որը լայվերից սիրում էր բոլորին ու բոլորի մեջ տեսնում էր գող ու կառուպցիոներ, կարծես թե ավարտվում է։ Պետության ի պաշտոնե թիվ 1 հակակոռուպցիոներն ինքը կասկածյալ է։

Հետևաբար՝ հիմա նա ունի պաշտպանության կարիք, հիմա նրա օրինակով պետք է կոչ անել՝ միանգամից չհարձակվել, սպասել գործի քննությանը, սպասել դատավարությանը։

Հիմա նրա օրինակով պետք է ասել՝ կա անմեղության կանխավարկած։ Հիմա նրա օրինակով պետք է ասել, որ ունի կին և երեխաներ, և չի կարելի վերջին բառերով լցնել սոցցանցերը։

Հիմա պատկերացրեք՝ եթե հեղափոխությունից հետո նոր նշանակված պաշտոնյաները, թեկուզ հենց նույն Դավիթ Սանասարյանը սա հասկանային ու բոլորին աջ ու ձախ չմեղադրեին թալանի, խարդախության, կոռուպցիայի մեջ։ Ուղղակի հանգիստ անեին իրենց գործը։ Լրիվ ուրիշ մթնոլորտ կլիներ երկրում։ Լրիվ ուրիշ արդյունքներ կունենար նոր իշխանությունը։

Մեկ օրում իշխանություն ստացած, երբևէ պետական կառույցներում չաշխատած նորանշանակները սկսեցին աջ ու ձախ սուտ, կեղծ ու անհիմն մեղադրանքներ հորդել հարյուրավոր մարդկանց վրա, որոնցից շատերն ունեն մեծ ավանդ իրենց ոլորտներում։

Անկախ նրանից, թե ինչ ընթացք կստանա այս գործը, սա փայլուն առիթ է մի մեծ խումբ անձանց համար՝ հետևություն անելու։ Կյանքը շատ մեծ շրջապտույտներ ունի, և հակաօրինական գործեր անելիս միշտ պետք է այդ մասին հիշել։ Չի բացառվում, որ ՀՔԾ պետը, իր քննիչները, դատավորները, դատախազները, որոնք տեմպի տակ անում են բաներ, ասում են բաներ, որոնք չպետք է անեին և ասեին, որոշ ժամանակ անց հանկարծ հայտնվեն լրիվ այլ դերում։ Մենք, իհարկե, այն ժամանակ էլ կպաշտպանենք նրանց իրավունքները, որովհետև բոլորն ունեն պաշտպանության իրավունք, և երկրի շահն է դա պահանջում։ Բայց այս հեռանկարը միշտ պետք է աչքի տակ ունենալ։ Չես կարող անհիմն մեղադրանքներ ներկայացնել, թունավորել մարդկանց կյանքը, կեղծիք ու սուտ տարածել նրանց մասին, ուղղորդել քննությունը, վախկոտ դատավճիռներ կայացնել, անել անօրինականություն՝ քաղաքական ղեկավարությանը դուր գալու կամ անձնական դիվիդենտներ հավաքելու համար, ու մնալ անպատիժ։ Որոշ ժամանակ հետո ծագելու են հարցեր, բացվելու է պատվերի ողջ շղթան, առայժմ անհայտ նյուանսները և այլն։

Ինչ վերաբերում է Դավիթ Սանասարյանին, ապա միգուցե ճիշտ կլինի, որ նա կամ հրաժարական ներկայացնի կամ պաշտոնանկ արվի՝ գործին չխոչընդոտելու անհրաժեշտությամբ։ Մյուսները պետք է լուռ հետևություններ անեն՝ այնպես, որ դրա արդյունքները հենց վաղվանից երևան։ Իսկ բոլորս կարիք ունենք ավելի զսպվածության, պրոֆեսիոնալիզմի, աշխատանքային և մարդկային կոռեկտության։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»