Մոսկվայի հանդիպմանն ընդառաջ՝ հանդիպել են Հայաստանի եւ Արցախի ԱԳ նախարարները
Այսօր Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ երկուստեք կարեւորվել է երկու գերատեսչությունների միջեւ խորհրդակցությունների ու հանդիպումների պարբերականությունը, որը նպաստում է Հայաստանի եւ Արցախի միջեւ երկխոսության եւ բազմաոլորտ համագործակցության ամրապնդմանը:
ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ապրիլի 15-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանն ընդառաջ: Զոհրաբ Մնացականյանը եւ Մասիս Մայիլյանն եւս մեկ անգամ անդրադարձել են Վիեննայում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի, համանախագահների եւ Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ կայացած հանդիպումներին:
Նախարարները մտքեր են փոխանակել խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանը եւ հումանիտար միջոցառումներին վերաբերող հարցերի շուրջ:
Նախարար Մնացականյանը վերստին ընդգծել է, որ Արցախի անվտանգությունը եւ կարգավիճակը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններն են՝ նշելով, որ Արցախի` որպես հակամարտության հիմնական սուբյեկտի որոշիչ ձայնը եւ ներգրավվածություն ունենալու սկզբունքը մնում է կարեւոր խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առան...
Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում