Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Քրեական դատավարության հինգ կնճիռները

 

Վերջին տարում մեր պետությունն իրականացնում է գերակտիվ քրեադատավարական գործունեություն։ Այդ գործունեությունը, վերաբերելով հանրային հնչեղություն ունեցող փաստերի և հանրային անձանց, բնականորեն ստանում է գերակտիվ լուսաբանում։

Ստորև ընդհանրացված ձևով ներկայացնում եմ առկա առաջնահերթ մասնագիտական խնդիրները, որոնք վերաբերում են քրդատ մինչդատական վարույթին։

1) ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ. այո՛, նախաքննական գաղտնիքը լեգիտիմ հանրային արժեք է։ Բայց ո՞րտեղ է այն սկսում և ո՞րտեղ ավարտվում, ինչպե՞ս է հավասարակշռվում մյուս լեգիտիմ հանրային արժեքներին։ Այս հարցերը գործող օրենքով անպատասխան են, իսկ պրակտիկան է՛լ ավելի է խորացնում օրենսդրական խնդիրը։

Ունենալով տեղեկատվություն հրապարակելու բացարձակ մենաշնորհ՝ պետությունը հաճախ կարող է այն չարաշահել, և իմ դիտարկմամբ երբեմն չարաշահում է։ Խնդիրը խորանում է այն իրողությամբ, որ մեր օրերում զուտ տեղեկատվական «միջամտությամբ» հնարավոր է մարդուն ավելի մեծ վնաս հասցնել, քան անգամ քրեական պատասխանատվությամբ։

2) ԿԱԼԱՆՔԻ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴՌՆՓԱԿՈՒԹՅՈՒՆ. կապված է նախորդ խնդրին։ Օրենքով կալանքի դատական նիստերը բացառապես դռնփակ են։ Ինչու՞։ Նախաքննական գաղտնիքի պահպանման համար։ Կա՞ իրավաչափ շահերի հավասարակշռում։ Չկա։

Հանրությունն օրենքի ուժով զրկված է դատական նիստի վերաբերյալ պատշաճ տեղեկացվելու և դատարանի նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու իրավունքից։ Եթե առկա է դռնփակության հատուկ հիմք (պետական գաղտնիք, հանրային բարքերի նկատառում և այլն), այո՛, այն պետք է դատարանի հատուկ որոշմամբ դտնփակ գումարվի։ Սակայն սովորական, «by default» տարբերակը պետք է դռնբացությունը լինի։

3) ԿԱԼԱՆՔԻՆ ՊԱՏՇԱՃ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ. Տնային կալանքը, վարչական վերահսկողություն (օրինակ ոտքին կրվող էլեկտրոնային սարքի կիրառմամբ) մեր օրենքով բացակայում են։ Ենթակառուցվածք էլ դեռ չենք ստեղծել։

Ավելին, մեր օրենքը դեռ թույլ չի տալիս կալանք ընտրելու փոխարեն միանգամից մի քանի այլընտրանքային միջոց կիրառել (օրինակ՝ վարչական վերահսկողություն, գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն)։ Այս ամենն օբյեկտիվորեն նվազեցնում են խափանման միջոց կալանքից խուսափելու հնարավորությունները։

4) ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԻՍ ՏԵՍԱԿԱՊԻ ԿԻՐԱՌՈՒՄ. Գործող քրդատ օրենսգիրքն ընդունվել է դեռ 20-րդ դարում։ Հիմա տեխնալոգիաներն ուրիշ են։ Մյուս կողմից էլ, քրեական գործերով վկաների, տուժողների «աշխարհագրությունն» է փոխվում։ Ինչու՞ նրանց չհարցաքննել տեսակապով, օրինակ՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում (որ գործի ՀՀ իրավազորությունը և ապահովվի քննչական գործողության «տեխնիկական կողմը»)։

Օրենքը չի նախատեսում, բայց չի էլ արգելում։ Այս առումով, պետք է ուրախությամբ նշեմ, որ պրակտիկայում միտումը դրական է։ Վերջերս իմ մասնակցությամբ կատարվել են տեսակապով հարցաքննություններ (ես հանդես էի գալիս որպես տուժողի ներկայացուցիչ), և դա շատ ողջունելի է։

5) ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԻՖԻՑԻՏ. Մեր օրենքով մեղադրյալն ունի ստելու լիակատար իրավունք։ Թվում է, թե վկան, տուժողը չունեն, բայց իրականում լավ էլ ունեն – ցանկացած պահի, մինչև դատաքննության ավարտը կարող են նոր, «ճիշտ» ցուցմունք տալ և այդ փաստով ազատվել քրեական պատասխանատվությունից։ Դա լա՞վ։ Միշտ համարել եմ, որ այս պրակտիկան աղճատում է մեր քրեադատավարական իրականությունը և շարունակում եմ այդպես մտածել։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից