«Պարոն Փաշինյան, մարդ ա… Բայց չենք ուզում, որ իրենց ապրելաձևը փաթաթվի մեր վզին ու մեր երեխաների վզին». Արմեն Հարեյանը պատասխանում է Նիկոլ Փաշինյանին
Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատասխանում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, որը նա ուղղեց բոլորին, այդ թվում հոգևորականներին, թէ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մարդ ա՞, թէ՞ մարդ չի» (տես առաջին կոմենտը):
Պարոն Փաշինյան, մարդ ա: Իր տեսակի և իրենց ապրելու իրավունքը ոչ մեկը չի վիճարկում: Ես ինքս մեղավոր մարդ եմ ու առաջին քարը չեմ նետի իրենց վրա (Հովհ. 8:7):
Բայց չենք ուզում, որ իրենց ապրելաձևը փաթաթվի մեր վզին ու մեր երեխաների վզին: Այ, դուք ասում էք, որ Քրիստոնյա էք ու Աստվածաշունչ էք կարդում: Այն ինչ նրանք անում են պղծություն է (Ղևտացի 18:6): Սրա պատճառով կործանվեցին Սոդոմ և Գոմոր քաղաքներն իրենց իշխանություններով ու ժողովրդով հանդերձ: Մենք այդպես չենք ուզում լինի:
Ամուսնությունը այր մարդու և կնոջ միջև է միայն: Թող իրենք հանգիստ իրենց համար ապրեն բայց իրենց ապրելակերպը ազգի վզին չփաթաթեն: Մարդու նկատմամբ պետք է հանդուրժող լինենք, բայց մեղքի նկատմամբ՝ ոչ:
Հիմա երբ ես փողոցում կանգնեմ ու գոռամ թէ Մարսից եմ իջել, ինձ հավանաբար համ գործից կազատեն համ կտանեն հոգեբուժարան: Բայց եթե ասեմ, ես հայլու մենջ նայում եմ ու ինձ աղջիկ եմ տեսնում (կամ արդեն տարածված 13 գենդերներից մեկը), ՀԿները կպաշտպանեն իմ իրավունքները: Սա նորմա՞լ է: Իսկ ինչ վերաբերում է հանրապետականների ժամանակ տրված անձնագրին, ապա Աստված հիմա իշխանությունը ձեզ է տվել, որ իր օրենքով կառավարեք ու սխալներն ուղղեք, շտկումներ կատարեք:
Դրա համար էլ Աստված իշխանությունը վերցրեց հանրապետականներից, իրենց կատարած սխալների համար: Իսկ էլի գալով միասեռականներին ու տրանսգենդերներին, ապա նրանց նկատմամբ բռնությունն անթույլատրելի է, թող գնան ու այլևս չմեղանչեն (Հովհ. 8:11): Ու ազգի վզին չփաթաթեն այս պղծությունը: Շատ ազգեր Հայաստանին են նայում:
Մենք այսօր օրինակ ենք ազգերի համար: Խնդրում եմ, հիշե՛ք Աստվածաշնչյան մարգարեությունը՝ չարի դեմ պայքարում օգնությունը գալու է Արարատյան թագավորությունից ու այդ հրամանը տրվելու է Աստծուց (Երեմիա 51:27): Ոչ մեկը չի կարող սրան դեմ գնալ: Հայաստանը պիտի անաղարտ մնա: Դուք զորացեք Աստուծով ու ողջ եղեք»:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ