Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Սերժի անունն իմ մոտ մի տուր. գյումրեցիները՝ ՀՀԿ-ի կեղծարարության մասին

Նախընտրական քարոզարշավին մնացել է ընդամենը մեկ օր. ապրիլի 1-ը լռության, իսկ 2-ը՝ ընտրության օր է: Պատգամավորի որոշ թեկնածուների ակտիվ կաշառքի բաժանմանը, վճարովի եթերներին, պատվիրված ռեպորտաժներին զուգահեռ՝ գյումրեցիներից շատերին շարունակում են անհայտ մնալ ընտրական կարգն ու քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը:

Գյումրեցիների շրջանում փորձեցինք հետաքրքվել, թե ապրիլի 2-ից հետո, որ կուսակցություններին կամ դաշինքներին կցանկանան տեսնել նոր ձեւավորվող խորհրդարանում եւ՝ ինչու:

«Մաքուր մարդ պետք է մտնի խորհրդարան: Այսինքն, ժողովրդի մասին մտածող, մեզի պես մարդկանց օրվա գրամ հացին չկպնող: Մենք մեզի հաց տվողին չենք հարգում: Մի Ծառուկյան ունենք, բայց իրեն լավ տեղ չենք տալիս: Ես շենքի 2-րդ հարկում եմ ապրում, մի ծառ չունեմ, այգի չունեմ, բայց տեսնում եք, թե Ծառուկյանը Արարատյան դաշտում ինչ պայմաններ է ստեղծում մարդկանց համար: Շատ ուրախ եմ, որ խաղողագործին կհասնի, գյուղացուն կհասնի: Սաղ երեսից հայելի են ձեւանում, բայց տակից՝ ածելի են: Ասում են՝ արի թրաշեմ: Ծառուկյանը, եթե թրաշի էլ՝ չի կտրի»,- ասում է գյումրեցի թոշակառուներից մեկը:

«Ես ուզում եմ, որ Ծառուկյանը անցնի: Նա միակ պաշտոնավորն է, որ օգնում է ժողովրդին: Առաջին տեղով Ծառուկյանը կանցնի, Հանրապետականը կանցնի, Ելքը կանցնի, մեկ էլ դաշնակցականները»,- իր կանխատեսումները ներկայացրեց մեկ այլ տարեց գյումրեցի:

Գյումրեցիների հետ զրույցից պարզ դարձավ, որ վերջիններս ցանկանում են ԱԺ-ում տեսնել այնպիսի պատգամավորների, ովքեր թաղային հեղինակության փոխարեն, ազգային հերոսներ են:

«Առաջ ընտրություններին հանգիստ էր, հմի լրիվ ագրեսիվ են դարձել: Օրը տասը հատ դանակահարություն կեղնի: Հմի ինչքան որ թալանչի, գող, ավազակ կա կառավարության եւ Ազգային ժողովի անդամներ են: Հերոս մարդիկ պտի մտնին Ազգայի ժողով, ովքեր կռվել են, սրտները կցավա էս երկրի համար: Բաբայան Սամոն երկիր է ազատագրել թուրքից, բայց էսօր գաղութ են գցել»,- ՀՀԿ-ից եւ Սերժ Սարգսյանից խիստ վրդովված ասած մի գյումրեցի եւ վրդովված ավելացրեց. «Իմ մոտ Սերժի անունը մի տուր»: 

«Պետք է հասկանանք, թե ովքեր են արժանի խորհրդարան մտնելու համար: Եկել է ժամանակը հասկանանք, որ ասֆալտ փռելու խոստում տվողները խորհրդարանի հետ կապ չունեն: Նրանք երեւի շփոթել են դռները: Մեզ այնպիսի պատգամավորներ են պետք, որ նախընտրական շրջանում չասեն այլ բան, իսկ ընտրվելուց հետո կոալիցիա կազմեն լրիվ ուրիշ ուժերի հետ»,- ասաց գյումրեցի իրապավաշտպան ՀԿ-ներից մեկի ղեկավարը:

Գյումրեցիները նշում էին, որ երազում են, ցանկանում են, որ խորհրդարանում ՀՀԿ-ն մեծամասնություն չկազմի: 

«Ես որոշ ընդդիմադիր ուժերի, որոնց ծրագրերում տեսնում եմ Հայաստանի տնտեսության կայունացման կետեր, ցանկանում եմ, որ դրանք անցնեն խորհրդարան: Կուզեմ Ազգային ժողովում տեսնել Րաֆֆի Հովհաննիսյանին, Արմեն Մարտիրոսյանին, Նիկոլ Փաշինյանին, Արամ Սարգսյանին, Ծառուկյանին, Սեյրան Օհանյանին, լավ կլիներ, որ Փոստանջյանը նորից հետ գար»,- այս թեմայի վերաբերյալ նման կարծիք հայտնեց գյումրեցի արվեստագետներից մեկը:

Գյումրիում, չնայած կարծում են, որ Սերժ Սարգսյանը եւ կառավարող ՀՀԿ-ն ցանկացած քայլի կգնան կրկին վերարտադրվելու եւ իշխանության գալու համար:

«Մարդ իր քրտինքով ձեռք բերածը պահում-պահպանում է, Հանրապետականը ընչի՞ պտի իր ձրի ձեռք բերածը զիջի, թողնի գնա»,- «արդյոք ՀՀԿ-ն ընտրության արդյունքները չի կեղծի եւ կհամակերպվի իրականության հետ», մեր հարցին ի պատասխան նշեց կարկանդակներ վաճառող տղամարդը եւ գոռալով՝ «տա՜ք պերաշկիներ»,– շարունակեց իր աշխատանքը Գյումրու քար ու քանդ փողոցներով: Նա չթաքցրեց, որ պատրաստվում է ընտրակաշառք վերցնել եւ տարբերություն չի տեսնում բոլոր քաղաքական ուժերի միջեւ:

«Չեմ հավատում, որ իշխող ՀՀԿ-ն կզիջի իր դիրքերը: Ինձ թվում է, որ նրանք նույնիսկ երկիրը կվաճառեն, բայց իշխանություն լինելուց չեն հրաժարվի: ՀՀԿ-ի մոտ բացակայում է քաղաքակրթությունը: Երեւի արժանապատիվ պարտվելու գաղափարի բացակայությունը Հանրապետականի անդամների մոտ արմատական է: Մտածում են միայն օրվա գողոնի մասին»,- ասաց Գյումրու հասարակական տրանսպորտի վարորդներից մեկը:

«Քիչ են կերել, նորից կուզեն շատցնեն»,- գյումրեցիներից մեկը, մեր այն հարցին, թե ինչու՞ է կառավարող ՀՀԿ–ն ցանկանում վերարտադրվել, այս պատասխանն է տալիս:

Ընդդիմադիր համարվող գյումրեցիները վճռականորեն նշում են, որ թույլ չեն տալու ընտրակեղծարարության ոչ մի մեթոդի կիրառման:

«Տեսա՞ք այս մի քանի օրը ինչ վարչական ռեսուրս օգտագործվեց: Այդ ամենը արվում է հերթական անգամ վերարտադրվելու համար: Հիմա այն, ինչ չի մտնում մարդու ուղեղում, դրանք բոլորը օրինականացվում են: Կաշառք բաժանելը, ձայն հավաքելը, ցուցակ կազմելը օրինականացվում է: Տնօրենի՝ աշխատանքի ժամանակ կուսակցական գործերով զբաղվելը՝ օրինականացվում է»,- նշեց դիտորդական աշխատանք իրականացնող կազմակերպություններից մեկի համակարգողը:

«Սերժ Սարգսյանը պետք է հեռանա: Եկել, ասում են՝ անվտանգություն, ի՞նչ անվտանգության մասին է խոսքը»,- եզրափակեց բանասիրական գիտությունների թեկնածու մեր զրուցակիցը:

Գյումրեցիների կարծիքներից կարելի է ենթադրել, որ Հանրապետական կուսակցությունը, Սերժ Սարգսյանը եւ նրա առաջադրած 13 ռեյտինգային թեկնածուներն արդեն իսկ պարտվել են Գյումրիում: Նրանց օգտին հատուկենտ քվե է լինելու: ՀՀԿ-ի հույսը շարունակում են մնալ հանգուցյալները, սովից ու աղքատությունից ճարահատյալ արտագաղթածները եւ վարչական ռեսուրսը, որը սակայն վերջին շրջանում Գյումրիում եւս տհաճ անակնկալներ է մատուցում Սերժ Սարգսյանին:

Դավիթ Գասպարյան

Գյումրի