Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ թե ընդդեմ իշխանության, այլ ՕՐՕ դաշինքի
Լեւոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալվեց Պետրոս Ղազարյանի «Ուրվագծին»: Ինչպես ասում են, դա իր եւ Պետրոսի գործն է: Իսկ մեր գործն է փորձել հասկանալ, թե դե յուրե ընդդիմադիր Տեր-Պետրոսյանի թիրախն ինչու չդարձավ իշխանությունը, այլ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը:
Տեր-Պետրոսյանը Արցախի հարցի կարգավորման հարցում կարող է ունենալ ցանկացած տեսակետ: Դա նրա իրավունքն է: Ավելին, կարող է այդ տեսակետը բարձրաձայնել, բայց ինչո՞ւ է դա ցատկահարթակ դարձնում Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի դեմ խոսելու համար, կիմանա միայն ինքը եւ գուցե նաեւ մեկ ուրիշը:
Ընդ որում, Տեր-Պետրոսյանը կողմ է արտահայտվում հողերի հանձնմանն առանց կարգավիճակի հստակեցման, բայց սկսում է քննադատել եւ անվանարկել Օհանյանին եւ Օսկանյանին:
Ծիծաղելի է, երբ նա ասում է, թե ինչու ամիսներ առաջ Սեյրան Օհանյանը դեմ չէր խոսում կազանյան փաստաթղթին, այլ միայն հիմա: Ծիծաղելի է, երբ մադրիդյան փաստաթղթի համար քննադատում է Վարդան Օսկանյանին:
Ի դեպ, Օսկանյանը, երբ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, հասավ նրան, որ մենք ստացանք Մադրիդյան փաստաթուղթը, որով առաջին անգամ ամրագրվեց Արցախի ինքնորոշման իրավունքը: Եւ այսքանից հետո Տեր-Պետրոսյանը, որն ամեն ինչ անում է հայ ժողովրդի մոտ պարտվողական տրամադրություններ առաջացնելու համար, հուսալքություն առաջացնելու համար, փորձում է մարդկանց, ընտրողներին տրամադրել ՕՐՕ դաշինքի դեմ:
Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին փորձում է ներշնչել, թե ամեն ինչ վատ է, ոչ թե որ Սերժ Սարգսյանը տապալվեց բոլոր ուղղություններով, այլ քանի որ Արցախի հարցը լուծված չէ: Նա արդեն մոռացել է կամ փորձում է մոռացության տալ, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում Հայաստանը զարգանում էր երկնիշ տնտեսական աճով:
Մնում է, որ ՀՀ քաղաքացին ճիշտ կողմնորոշվի եւ կամք դրսեւորի այս մղձավանջին վերջ տալու համար:
Գագիկ Մարտիրոսյան


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»