Մագդալենա Գորնո. Շատ բարդ է քննարկել որեւէ փոխզիջում արցախյան հակամարտության կողմերի հետ
Անցյալ տարվա ապրիլյան իրադարձություններից հետո Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում արցախյան հակամարտության կողմերը գործադրեցին բոլոր ջանքերը՝ իրենց բանակներին անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու համար։ Այս մասին, այսօր՝ մարտի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջազգային ճգնաժամային խմբի ղեկավար Մագդալենա Գրոնոն։ Նա հավելել է, որ ապրիլյան իրադարձություններն ադրբեջանական հասարակությունում հպարտություն են առաջացրել՝ անկախ շփման գծում կորուստներ չունենալու ցանկությունից։
Նա նաեւ նշել է, որ չնայած ադրբեջանական հասարակությունում ռազմական տրամադրությունների մեծացմանը՝ այնուամենայնիվ արցախյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու կարծիքն առկա է ոչ միայն հայ, այլեւ ադրբեջանական հասարակությունում։
«Սակայն տվյալ փուլում հակամարտության երկու կողմերի հետ էլ շատ բարդ է ինչ-որ փոխզիջման վերաբերյալ հարցեր քննարկել։ Ինչ վերաբերում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին՝ «որոշ տարածքներ վերադարձնելու մասին», հայ հասարակությունում դրանք արձագանք չգտան, եւ սպասելի ռեզոնանս չառաջացրեցին։ Իսկ Ադրբեջանում շատ բարդ է բարձրացնել ինքնորոշման իրավունքի հարցը, քննարկել անկախ Արցախի գոյության հարցը»,-նշել է Գրոնոն։
Բրիտանացի լրագրող, Կարնեգի հիմնադրամի գիտաշխատող Թոմաս դե Վաալի խոսքով՝ Ադրբեջանը բաց հասարակություն չունի, այն, ինչ մենք լսում ենք պաշտոնական դիրքորոշում է։ «Սակայն ակնհայտ է, որ բնակչությունը նեղ շրջանակներում հայտարարում է, թե չի ցանկանում շփման գծում իր որդիների կորուստը։ Մյուս կողմից պետք չէ մոռանալ, որ ադրբեջանական հասարակությունը հիասթափություն է ապրել՝ տարածքների կորստի հետ կապված։ Խոսքը հենց Արցախի մասին չէ, որը վաղ թե ուշ կարգավիճակ կստանա։ Խոսքն այն տարածքների մասին է, որոնք պետք է վերադարձվեն՝ բանակցությունների ճանապարհով՝ ձեռք բերված երաշխիքների արդյունքում։ Ադրբեջանի ղեկավարության ռազմական բնույթի հայտարարությունները նախեւառաջ վախ են սերմանում սեփական բնակչության շրջանում։ Դա փակ շրջանակ է, որն ադրբեջանական հասարակությունում հիասթափության է հանգեցնում»,- նշել է նա։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է