Կարծում եմ՝ այս պարագայում Արթուր Վանեցյանը ունի մի ելք՝ հանգիստ նստի տեղը եւ ուղղակի չկատարի վարչապետի հանձնարարականը
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հաղորդման ընթացքում խոսել ենք մի շարք կարևոր թեմաների մասին: Հիմնական թեզերը հետևյալն են`
1. Խոսել ենք Վարչապետի հայտարարած ապատեղեկատվության դեմ պայքարի, ստալինիզմին վերադարձի, սահմանադրական կարգավորումներից դուրս հայտնված Արթուր Վանեցյանի մասին, ով պետք է զբաղվի մի բանով, ինչի հետ որեւէ աղերս չունի։
Այս համատեքստում ակամա հիշեցի, որ երբ ես խոսում էի ֆեյքերի միջոցով կյանքին ու առողջությանը ուղղված սպառնալիքների մասին, մեր հարգարժան իրավապահ համակարգը նույնիսկ նվազագույն ջանք չգործադրեց այդ մարդկանց հայնաբերելու համար։
Հիմա պարզվում է, որ մի ամբողջ ԱԱԾ՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ պետք է պայքարի ֆեյք մանիպուլյատորների դեմ։ Սա այն պարագայում, որ ամենամեծ մանիպուլյատորը հենց վարչապետն է։
Կարծում եմ՝ այս պարագայում Արթուր Վանեցյանը ունի մի ելք՝ հանգիստ նստի տեղը եւ ուղղակի չկատարի վարչապետի հանձնարարականը։
2. Խոսեցինք գլխավոր դատախազի տարօրինակ հայտարարությունների, ինչպես նաեւ իրավապահ մարմինների, մեղմ ասած, ոչ իրավաչափ գործողությունների մասին՝ անդրադառնալով «Զեյթուն 3» թաղամասի գործի շրջանակներում Քննչական կոմիտեի օրինական «ապօրինություններին»։
3. «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի նախագիծը խոսուն վկան է, որ վարչապետը անհետեւողական է իր հայտարարությունների մեջ եւ չի պահպանում իր խոստումները։
4. Անդրադարձանք նաեւ խորհրդարանական խմբերի ղեկավարներին եւ անդամներին ներկայացվող պահանջներին՝ այս համատեքստում վերլուծելով Աննա Հակոբյանի ամերիկյան այցը»:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ