Մարիա Զախարովան մեկնաբանել է Դավիթ Տոնոյանի նյույորքյան հայտարարությունը
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, մեկնաբանել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ Նյու Յորքում արած հայտարարությունը:
«Ես չեմ կարող գնահատական տալ որոշակի հայտարարության: Ես կարող եմ վերահաստատել Ռուսաստանի հավատարմությունը քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը: Անկասկած, առաջնահերթությունը տրվում է կողմերի փոխադարձ պայմանավորվածություններին, և եթե կան հարցեր, որոնց շուրջ դիրքորոշումները համընկնում են, մենք դա ողջունում ենք:
Եթե դրա համար անհրաժեշտ է միջնորդների օգնությունը, մենք, անկասկած, մեր պարտավորվածությունների շրջանակներում պատրաստ ենք այն ցուցաբերել: Կարծում եմ՝ իմաստ չունի մեկնաբանել առանձին հայտարարություն», - ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը վերաձևակերպել էր «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»:
Նշենք, որ Դավիթ Տոնոյանի հայտարարության շուրջ տարակուսանք է հայտնել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մաեդյարովը՝ ելույթ ունենալով Բրյուսելում:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առան...
Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում