Մամեդյարովը հայտարարել է, որ «շատ շուտով» ԼՂ հարցով հանդիպում կունենա ՀՀ արտգործնախարարի հետ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ նոր հանդիպման ամսաթիվն արդեն համաձայնեցված է:
Ինչպես նշում է minval.az-ը, ադրբեջանցի պաշտոնյան այս մասին ասել է Բրյուսելում Ադրբեջան-Եվրոպա համագործակցության խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Շատ շուտով մենք երկկողմ հանդիպում կանցկացնենք: Մենք արդեն պայմանավորվել ենք ամսաթվի վերաբերյալ: Ըստ ավանդույթի՝ այդ մասին կհայտարարվի Երևանում և Բաքվում»,-ասել է Մամեդյարովը:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Վիեննայում կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպումից հետո հայտարարություն էր տարածել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որում մասնավորապես նշվել էր, որ Փաշինյան-Ալիև հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առան...
Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում