Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ) Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Սիրո անունը Հայաստան է Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում Հորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդ Վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինի Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին Հրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկում Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում

70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍիրո անունը Հայաստան էՀակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունըԴմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել ՀայաստանումՀորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդՎթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինիԴատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպըԱռողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասինՀրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկումՖիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվումՌուսաստանը հետ է մնում տեխնոլոգիական և տնտեսական մրցակցությունիցToyota գործարանների ավտոմատացման համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 400 հազար ռոբոտԻռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթինԱրմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյութ)2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանաՄեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունըՊայթյունի հետեւանքով Պակիստանում 15 մարդ է զոհվել ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ ՌուբինյանԶելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասինՕգոստոսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքներըՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցերՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակըՀունգարիայի նոր կառավարությունը պատրաստ կլինի հրաժարվել ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերըՄարդիկ քո նկատմամբ ռասիզմ են դրսևորում անուղղակիորենՄիացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողությունՌուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիներիՎաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՌուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանինՀանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետներըԿաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՆերխուժումները կարող են ՀՀ տնտեսության համար սեփական ոտքին կրակոց դառնալ. ՇևցովՎստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքովԱդրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձՆա գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և իսկական առաջնորդ էԿարեւոր են բուժքույրական գործի դերն ու նշանակությունը պացիենտների բուժման և խնամքի գործում Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը (տեսանյութ)Իմ անձանական օդանավն է, պապս է ժառանգություն թողել. վարչապետԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համարՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունԶբոսաշրջիկներն ավելանում են, հյուրանոցային տեղավորումը՝ նվազում․ որտե՞ղ են մնում Հայաստան այցելողներըՀամաքաղաքային մաքրապատում՝ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններումՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՍեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՄանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց ՆորվիչինՀայաստանի պետական դպրոցները ստանում են հասանելիություն ChatGPT Edu հարթակին

Հայաստանի ռազմական էլիտայի ընդվզումը

Ժառանգություն կուսակցության լրատվական ծառայությունը ներկայացնում է Հովսեփ Խուրշուդյանի «Ռազմական էլիտայի ընդվզումը» վերնագրված հոդվածը:

 

Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի ռազմական էլիտան կենտրոնացած է հիմնականում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում եւ դրա շուրջ, կամ էլ գտնվում է կալանավայրերում ու բանտերում: Գործող իշխանության մեջ եղածը ոչ ռազմական է եւ ոչ էլ էլիտա:

Ազգային բանակի լուսահոգի սպարապետ Վազգեն Սարգսյանը՝ ով 1996-ին, ապաեւ 1998-ինփաստացի աջակցեց ընտրակեղծարարության ավանդույթի հիմնադրմանն ուպետական իշխանության բռնազավթմանը՝ի վերջո հասկացավ ոչ-լեգիտիմ, ժողովրդի վրա չհենված, թույլ իշխանության առկայության կործանարար հետեւանքները երկրի անվտանգության համար: Հասկացավ թե ինչ չարիք է կոռուպցիան ցանկացած, այն էլ՝ չավարտված պատերազմի մեջ գտնվող երկրի համար: Նա մեկ անգամ չէ որ կրկնեց, որ թեեւ ճակատամարտը հաղթել ենք, սակայն քանի դեռ տնտեսապեսհզոր չենք՝ հաջողության եւ վերջնական հաղթանակի ակնկալիք ունենալ չենք կարող: Եվ նրա բնատուր քաղաքական ջիղը, երկրի համար սրտացավությունը եւ ժողովրդի հանդեպ խորը սերը օգնեցին նրան գտնել լավագույն լուծումը՝ 1999-ին միավորվելով մեկ տարի առաջվա նախագահական ընտրությունների ժամանակ ժողովրդի բացարձակ մեծամասնության քվեն ստացած Կարեն Դեմիրճյանի հետ Միասնություն դաշինքում եւ ազատ ընտրությունների միջոցով 1991-ից ի վեր առաջին անգամ լեգիտիմ Ազգային ժողով եւ Կառավարություն ձեւավորել: Ժողովուրդը ներեց նրան, քանի որ նրան ներել էր իր՝ ժողովրդի ընտրյալը՝ Կարեն Դեմիրճյանը: Ժողովուրդը վստահեց իր ընտրյալի քաղաքական հասունությանը եւ հաշվարկին:

Ուժեղ այդ իշխանությունը հստակ քայլեր սկսեց ձեռնարկել կոռուպցիայի եւ ստվերի դեմ. վարչապետը սկսեց պահանջել հարկերի լիարժեք մուծում բոլորից՝ ներառյալ սեփական եղբոր ղեկավարած գործարանից: Այս իշխանությունը սկսեց նաեւ հաջողությամբ հակառակվել արտաքին ճնշումներին Արցախի հարցում եւ պաշտպանել հայկական նորաստեղծ պետությունների շահերն ու ինքնիշխանությունը: Այդպիսի իշխանությունը շահեկան էր Հայաստանի ժողովրդի, բայց ոչ երբեք Հայաստանի գաղութարարների, ինչպես նաեւ ներքին թշնամիներիհամար՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների բարձրաստիճան սպասարկուներից բաղկացած այդ 5-րդ շարասյան: Եւ հայ ժողովուրդը գլխատվեց, նրա ռազմաքաղաքական էլիտայի առանցքը ֆիզիկապես ոչնչացվեց ինչպես որ բազմիցս է եղել հազարամյակների մեր պատմության ընթացքում: Ընդ որում, ինչպես Վազգենին զգուշացրել էր Վանո Սիրադեղյանը իր հայտնի նամակում՝ բորենիները նախ կտրեցին նրա ձեռքերը՝ ուժային ոլորտի առանցքային դեմքեր,ՀՀ պաշտպանության փոխնախարար, գնդապետ Վահրամ Խորխոռունունու ՀՀ ՆԳ եւ ԱԱ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանին: Մինչ այդ, դեռ 1998-ի օգոստոսի 6-ին արդեն սպանել էին ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանին:

Սակայն Գոբլի խելահեղ նախագծի հենքի վրա կազմված Քի-Վեստյան ծրագիրը, որով անգամ Մեղրու վրա վերահսկողությունն էինք կորցնում՝ ամեն դեպքում տապալվեց: “Տարածքներ՝ իշխանության դիմաց” մինչ այդ համաձայնեցրած ծրագիրը Քոչարյանը փոխարինեց “Գույք՝ իշխանության դիմաց” ծրագրով:

1999-ից 14 տարի անց երկրի ինքնիշխանության կորստի դեմ խաղաղ գործողությամբ ընդվզած Շանթ Հարությունյանը՝ իր մյուս ազատամարտիկ ընկերների հետ հայտնվեցին բանտերում:

1999-ից 17 տարի անց, Սասնա Ծռերը՝ ազատամարտիկներ եւ կադրային սպաներ՝ իրենց ծայրահեղ եւ ինքնազոհ քայլով տապալեցին Սերժ Սարգսյանի կողմից Կազանյան փաստաթղթի նորացված տարբերակի ստորագրումը: Մի ծրագիր, որով “խաղաղության դիմաց” ալիեւյան արյունարբու ռեժիմի ղեկավարած Ադրբեջանին հանձնվելու էին Արցախի Հանրապետության նախ 5 ապաեւ 2 շրջաններ՝ անվտանգության եւ ապագայի հետ միասին: Ի դեպ, Սասնա Ծռերի պահանջներին զորակցող ժողովրդական ինքնաբուխ շարժման համակարգողներից էր ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը, իսկ Ծռերի եւ նրանց պաահնջները կիսող, փողոց դուրս եկած ժողովրդի դեմ պատժիչ գործողությանը Սեյրան Օհանյանի ղեկավարած բանակը չմասնակցեց, ինչը վերջերս հատուկ գնահատականի արժանացավ Ալեք Ենիգոմշյանի կողմից:

Սամվել Բաբայանը2016թ.հուլիսի 19-ին համախմբման կոչ արեց՝ ասելով, որ հայը հայի արյուն չպետք է թափի:«Վերջին մի քանի ամսվա ընթացքում իշխանությունները մի քանի խումբ են ձերբակալել՝ հայտարարելով, որ նրանք փորձում էին ահաբեկչության միջոցով զինված հեղաշրջում իրականացնել։ Հիմա էլ այս մի խմբին են ահաբեկիչ անվանում, վաղն էլ կարող են ուրիշներ ի հայտ գալ։ Ի՞նչ է՝ վերջում ամբողջ ժողովրդի՞ն են ահաբեկիչ որակելու», – մի հարցազրույցի ընթացքում ասել էր նա։Ավելորդ չէ նշել, որ Մարաշի զինված խմբի գործով չապացուցված մեղադրանքներ են առաջադրված ոչ միայնԱրթուր Վարդանյանի եւ այլ ազատամարտիկների, այլ նաեւ Վազգեն Սարգսյանի զինակից, նախկին պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանի եւ ԱԱ եւ ՆԳ գնդապետ Գառնիկ Մարգարյանի դեմ:

Սակայն կազանյան փաստաթուղթը դեռ սեղանին է: Եւ Կրեմլը 2016-ի հուլիսից հետո ժամանակ տվեց Սերժ Սարգսյանին “կարգավորելու” ներքին խնդիրները, կոսմետիկ թարմացումներով, “նոր դեմքերով” ամրապնդելու սեփական իշխանությունը՝ կյանքի կոչելու համար պաշտոնապես “տարածքներ՝ խաղաղության դիմաց”, սակայն իրականում “տարածքներ՝ իշխանության դիմաց” սկզբունքի վրա հիմնված Հայաստանի ազգային շահերի զոհաբերությունը:

Հաղթանակած պատերազմի փառքով անցած Հայաստանը ձեւավորել է մի ռազմական էլիտա, որը այսօր կամ սահման է պահում, կամ կալանավորված ու բանտարկված է, կամ էլ հասկանալով որ միայն բանակաշինությամբ հնարավոր չէ Հայաստանի անվտանգության հարցը լուծել, վերջերս որոշել է մտնել քաղաքականություն: Մի քանի տասնյակ մարտական եւ կադրային գեներալներ, գնդապետներ, սպաներ, մի քանի հազար ազատամարտիկներ միավորվել են փորձառու քաղաքական գործիչների եւ թիմերի հետ մեկ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում՝ լուծելու համար հիմնարար ազգային-պետական խնդիրները, որոնք նրանց թույլ չեն տվել լուծել գործող վարչախմբի ագահությունը եւ կտրվածությունը ազգային-պետական շահերից տարիներ ի վեր: 2016-ի ապրիլյան պատերազմը այս որոշման համար կարեւոր նախադրյալներ ստեղծեց: Ասես վերջին կաթիլը հանդիսացավ բանակի համար՝ որոշելու խառնվել պետական կառավարման գործին, սակայն ոչ թե ռազմական հեղաշրջման ճանապարհով, ինչը կարող էր վտանգել երկրի կայությունը եւ անվտանգությունը, այլ օրինական, քաղաքակիրթ եղանակով՝ սեփական ներկայացուցիչներին գործուղելով իրական քաղաքական ոլորտ, որը Հայաստանում միայն մեկ տեղում է՝ ընդդիմության դաշտում: Սեյրան Օհանյանի եւ նրա զինակիցների այս գործելաոճը հիմնովին հերքում է իշխանությունների կողմից տարածվող այն շինծու մեղադրանքները, թե իբր Սեյրան Օհանյանը Սամվել Բաբայանի եւ մյուս ազատամարտիկների հետ նախապատրաստում են Սասնա Ծռեր-2 գործողություն:

Այսօր բանակը սրտատրոփ սպասում է իր իրական առաջնորդների քաղաքական հաջողությանը: Քաղաքականության մեջ մտած ռազմական էլիտան այսօր գրեթե նույն կարգախոսն է առաջ քաշում, որին ժամանակին Վազգեն Սարգսյանն էր հետեւում՝ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը կարող ենք ապահովել միայն տնտեսապես հզոր եւ մրցունակ լինելով: Այդ կարգախոսն անգամ ավելի է զարգացել. մեզ օդի ու ջրի պես են պետք ազատությունը, արդարությունը եւ մաքրությունը: Երկրի ռազմական էլիտան առավել քան որեւէ այլ խավ ցանկանում է խաղաղություն, որին հասնելու համար միակ ճանապարհը, սակայն, ոչ թե միակողմանի զիջումներն են հղփացած արեւելյան ռեժիմին, այլ սեփական երկրի թռիչքաձեւ, անհապաղ զարգացումը եւ հզորացումը: Իսկ դա հնարավոր է անել միայն երկրում թավշյա իշխանափոխության, ներազգային համերաշխությունը վերականգնելու, բարոյահոգեբանական մթնոլորտը առողջացնելու, իշխանությունը բիզնեսից տարանջատելու, բոլոր բիզնեսների եւ ներդրողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու ու ամենակարեւորը՝ արդարադատության համակարգի անկախությունը եւ գործունակությունը ապահովելու եղանակով:Մի բան, որն անելվերից վար կոռումպացված ու սեփական պաշտոններն ու թալանի աղբյուրները պահելու համար ցանկացած ազգային-պետական շահզոհաբերել, անգամ սեփական ժողովրդի վրա կրակել պատրաստ ՀՀԿ-ական իշխանությունը ո՛չ ցանկանում է, ո՛չ էլ ընդունակ է:

Երկրի ռազմական վերնախավը այսօր որոշել է միավորվել երկրի իրական քաղաքական վերնախավի հետ, որի, հանձին Րաֆֆի Հովհաննիսյանի, լեգիտիմությունը ապացուցվել է 2013-ի նախագահական ընտրություններում՝ գերակա դարձնելու համար հայրենասիրության, սեփական երկրի անվտանգությամբ եւ ապագայով մտահոգության, սեփական պետականությունը հզորացնելու բնական մարդկային ձգտման արժեքները ագահության, ընչաքաղցության, որկրամոլության, խաղամոլության, հաշշամոլության, ստորաքարշության, քծնանքի, դասալքության, կարյերիզմի եւ այլ չարժեքների հանդեպ:

Այսպիսով, որ այսօր Հայաստանի ռազմական էլիտան կենտրոնացած է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում, կամ էլ գտնվում է կալանավայրերում ու բանտերում: Գործող իշխանության մեջ եղածը ոչ ռազմական է (Վիգեն Սարգսյան) եւ ոչ էլ էլիտա (Սերժ Սարգսյան, Մանվել, Սեյրան Սարոյան, Շմայս, Լիսկա եւ այլն.):

Ոչ ոք չի կարող բացառել, որ Հայաստանը սեփական հարստացման օբյեկտի վերածած ՀՀԿ-ական դուքյանչիներին այս անգամ էլ չի հաջողվի իրենց վերահսկողության տակ գտնվող ՆԳՆ եւ ԱԱԾ պատժիչ ջոկատների եւ դրանց հետ միավորված քրեական տարրերի միջոցով կրկին կոտրել ժողովրդին ու միավորված ազգային ռազմաքաղաքական էլիտային, ինչպես դա եղել է ոչ միայն մոտ անցյալում, այլ նաեւ շուրջ 100 տարի առաջ երբՆԿՎԴ-ի հայկական մասնաճյուղը ոչնչացրեց եւ կամ սիբիրներ աքսորեց Հայաստանի առաջին հանրապետության հիմնականում դաշնակցական ռազմական/սպայական եւ քաղաքական էլիտային (մի դիվային ու զավեշտալի զուգադիպությամբ մերօրյա ՆԿՎԴ-ի հենասյուներից մեկըայսօրվա Դաշնակցությունն է):Այս համատեքստում հիշեցնենք իշխող “էլիտան” ներկայացնողմի պերսոնաժի՝ Լեռնիկ Երանոսյանին, ով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատար աշխատած տարիներին դատապարտվել Է ազատազրկման բանակում հարբած վիճակում դեբոշներ սարքելու, սպանության սպառնալիքով իր տեղակալին հետապնդելու և մի քանի այլ սկանդալային արարքներ թույլ տալու համար։ Փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբայր Լեռնիկ Երանոսյանը, հիշեցնենք, Խորենացի փողոցում ցուցարարների ուղղությամբ նռնակ նետողներից էր: Իսկ երբ այս տարվա մարտի 12-ին Ջրառատում ՕՐՕ-ի հաջող քարոզարշավից ու համագյուղացիների կողմից ընդդիմադիրների ջերմ ընդունելությունից նեղվածվերջինս Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համակիրներինատրճանակով սպառնաց եւ պահանջեց չոքել իր առջեւ՝ վերջիններս վնասազերծում են նրան: Պատժիչ գործողությունը չուշացավ. երկու օր անց այդ մարդիկ զինված հարձակման ենթարկվեցին երանոսյանականների կողմից, դանակահարվեցին եւ ստացան հրազենային վնասվածքներ:

Մարտի 16-ին իշխող հաց գողացողների կազմակերպած հալածանքների եւ կտտանքների արդյունքում զոհվեց Հաց Բերողը՝ ազատամարտիկ Արթուր Սարգսյանը: Տեսակների պայքար է. վերգոները ոչնչացնում են մհերներին:

Մարտի 22-ին, Հաց Բերողի հրաժեշտ տալու օրը, ձերբակալվեց, ապաեւ կալանավորվեցԱրցախի հերոս, արցախյան ազատամարտում հաղթած հայկական բանակի արցախյան զորքի հրամանատար Սամվել Բաբայանը: Մարդ, ով ամուր կանգնած է Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության դիրքերում: Բ26-ի ձեռնասուն լրատվամիջոցները տարածում են այն չարագույժ կանխատեսումը, թե սպասվում են Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքից նաեւ այլ ձերբակալություններ:

Սակայն ազգային էլիտայի համախմբման, դիմադրության եւ հաղթանակի այլընտրանքը երկրի ոչնչացումն է: Այլընտրանքն այն է, որ Հայաստանում շատ շուտով կարող է պարզապես բավարար թվով մարդ չլինել զինված ուժերի համալրման համար, այսինքն եւ՝ Հայաստան կարող է չլինել: Մի բան, ինչը իշխող ջեպկիրների թանկարժեք մեքենաների մգեցված պատուհանների ետեւից, ցոփ ու շվայլ կյանքի վարդագույն վարագույրների ետեւից նկատել հազիվ թե հնարավոր է: Սակայն ինչը սթափ գիտակցում են ոչ միայն քաղաքական ուժերը, այլեւ ժողովուրդը: Հենց դա է պատճառը, որ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հանդեպ թերահավատությունը փոխվում է վստահության որ այս դաշինքը կարող է ժողովրդի բաղձալի ու երկար փափագած հաղթանակիառաջամարտիկը դառնալ: Դրա վառ ապացույցն էր Սամվել Բաբայանի եւ մյուս բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով այսօրվա բազմահազարանոց հանրահավաքը եւ երթը, որոնք եւ՛ ուժերի ստուգատես էին եւ՛ ուժի ցուցադրում: Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը ցույց տվեց, որ իշխանությունների կողմից ընտրությունները կեղծելու դեպքում միայն սեփական ուժերով կարող է փողոց հանել թավշյա հեղափոխության սկիզբը դնելու համար անհրաժեշտ քանակի եւ որակի քաղաքացիների:

Կարծես թե Հայաստանի մթնոլորտըլցնում է փոփոխությունների եւ ազատության գարնանային քամին:

 

Հովսեփ Խուրշուդյան

28.03.2017թ.

http://www.a1plus.am