Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Ռուսաստանյան մեդիաուղերձների նրբերանգները

Հայաստանը վերջին տասնօրյակում գտնվում է ռուսական մեդիացիկլոնի ազդեցության տակ։ Համապետական, հեղինակավոր երեք հեռուստաալիքներ , ազդեցիկ թերթերից մեկն անդրադարձել են հայաստանյան իրադարձություններին։

Ակնհայտ է, որ այս մեդիաարշավը քաղաքական որոշման արդյունք է, եւ Ռուսաստանը հայաստանյան եւ ռուսահայ լսարանին հստակ ձեւակերպմամբ մեսիջներ է հղում, ձեւակերպելով պաշտոնական Մոսկվայի տեսակետները մի շարք հարցերի շուրջ։

1. Մոսկվան մտահոգ է այն ամենով, ինչ տեղի է ունենում Հայաստանում։

2. Մոսկվան Հայաստանում ընթացող գործընթացները նմանեցնում է ուկրաինականին։

3. Մոսկվան կոշտ դիրքորոշում է որդեգրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման եւ սպասվելիք դատավարության հանղեպ։

Սրանք են հիմնական մեսիջները։ Մնացածը լրագրողական ժանրի ձեւակերպումներ են, որոնք խնդրին ավելի կամ պակաս սրություն են հաղորդում։

Ըստ էության, առաջին անգամ Մոսկվայից հնչում են համեմատություններ եւ նմանության եզրեր Հայաստանում եւ Ուկրաինայում կատարովող գործընթացների միջեւ։ Կարծում եմ կարիք չկա մանրամասնել այս միտման վտանգավորությունը։ Ուկրաինան այսօր ռուսական հանրության հիմնական թիրախներից է, եւ մենք, ըստ էության, մոտենում ենք այն կետին, երբ Հայաստանը նույնպես հենց այդպես է ընկալվելու։ Աստված չանի, ձեւավորվի նման մթնոլորտ։ Դա հղի է անդառնալի հետեւանքներով՝ Հայաստանի, ինչպես նաեւ Ռուսաստանում ապրող միլիոնավոր հայերի համար։ Եթե մենք, որպես պետություն դեռ պահպանում ենք մեր ինքնապաշտպանական բնազդը, ապա պետք է շատ լուրջ հետեւություն անենք։

Ինչ վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա այստեղ ձեւակերպումների առումով ռուսական լրատվամիջոցները որեւէ համեստություն կամ զսպվածություն չեն դրսևորել․ «Վրեժխնդրություն, ճնշում դատարանի վրա, սահմանադրության խախտում», « Նիկոլ Փաշինյանը ցանկանում է նստեցնել նախկին նախագահին, այս մասին պարզ է դառնում ՀՀ վարչապետի գաղտնալսված հեռախոսազրույցից», «Ռոբերտ Քոչարյանին ձերբակալեցին, երբ հայտարարեց մեծ քաղաքականություն վերադարձի մասին»: «Քոչարյանի դեմ հարուցված քրգործում անհամապատասխանությունները հետեւում են մեկը մեկին», «2008-ին Փաշինյանն աշխատում էր Տեր-Պետրոսյանի շտաբում եւ անկարգությունների կազմակերպիչներից մեկն էր»: Սրանք ձեւակերպումներ են, որոնք ռուսական համապետական եթերից կարող են հնչել միայն կենտրոնական իշխանության արտոնումից հետո։ Այդպիսի ձեւակերպումներ հնչել են Ուկրաինայի, Սահակաշվիլիի ժամանակների Վրաստանի հանդեպ։

Մենք պետք է ընդունենք, որ քանի դեռ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անազատության մեջ, չի կարող խոսք լինել հայ-ռուսական հարաբերությունների վստահության մակարդակի բարձրացման մասին։ Եթե նույնիսկ մենք ամեն օր Սիրիա առաքելություն ուղարկենք, դա օգուտ չի տալու։ Ընդ որում, քրեական գործի դատարկությունը ուղիղ համեմատական է ռուսական վերաբերմունքի ուժգնությանը։

Մենք պետք է փորձենք սառը վերլուծել ստեղծված իրականությունը։ Սա ոչ մեկի ամիբիցիաների պարզ խնդիրը չէ։ Սա ֆեսյբուքային կամ տնային տնտեսուհիների հանրության զգացմունքների խնդիրը չէ։ Սա պետության եւ մեր իրական մարտահրավերների խնդիրն է։ Հիմա այն իրավիճակն է, երբ չի կարելի ինքնախաբեությամբ զբաղվել, նույնիսկ այս ամենն ուրախանալու եւ հրճվելու պատճառ չէ, անկախ նրանից, թե հայաստանյան որ ճամբարում ենք գտնվում: Ակնհայտ է, որ հայ-ռուսաստանյան հարաբերություններն աստիճանաբար վերածվում են ռուս-ուկրաինականի: Ակնհայտ է, որ ռուսաստանյան մեդիաները Հայաստանն ուկրաինացնում են, եւ սրա դեմն առնել է պետք:

Բայց դա պետք է արվի ոչ թե ռուսական մեդիայի դեմ պայքարելով, կամ հայկական մեդիայում նրանց դեմ նյութեր տպելով, այլ հստակ սառը հետեւություններ անելով։
Ռուսական վերնախավերի հետ աշխատանքը չափազանց կարեւոր եւ չափազանց բարդ գործ է, որը մեկ օր անգամ չի կարելի դադարեցնել։

Գեղամ Նազարյան

Top-News.am