Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Լենան, Լուլուն եւ Լիլոն

Եթե կոմունիզմի կառուցման գաղափարախոսները Մարքսը, Էնգելսը եւ Լենինն էին, որոնց եռապատկերը շարունակ ուղեկցում էր սոցճամբարի երկրների բնակիչներին, ապա մեր օրերում հայկական «թավշյա հեղափոխության» գաղափարախոսները, ավելի ճիշտ կլասիկ գաղափարախոսներն են դարձել Լենան, Լուլուն եւ Լիլոն:

Նրանք կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ոգին, խիղճը եւ պատիվն են: Այս կուսակցության անդամներն ասելով Քաղաքացիական պայմանագիր հասկանում են ոչ թե Նիկոլ Փաշինյան, այլ Լենա, Լուլու եւ Լիլո, իսկ ասելով Լենա, Լուլու եւ Լիլո հասկանում են «Քաղաքացիական պայմանագիր»:

Սա է մեր իրականությունը: Եւ եթե Մարքսը, Էնգելսը, Լենինը չարչարվել եւ գրքեր են գրել, տանջվել, չարչարվել յուրաքանչյուր մտքի վրա, ապա Հայաստանի կառավարող կուսակցության դեմքերը նման խնդիր չունեն: Նրանք կլասիկ գաղափարախոսներ են եւ ասում են այն, ինչ հենց առաջինն է իրենց մտքին գալիս:

Լենան, իսկ եթե ավելի կոնկրետ Լենա Նազարյանը, որը Ազգային ժողովի փոխնախագահն է, բազմաթիվ դասական մտքերի հեղինակ է: Ահա դրանցից մի քանիսը.

«Մեր ընդդիմադիր գործընկերները կառավարության ծրագրին դեմ քվերակեցին ոչ թե այն պատճառով, որ կառավարության ծրագիրը վատն էր, այլ այն պատճառով, որ նրանք ազատորեն գործեցին որպես ընդդիմադիր»:

«Եթե իշխանությունները ցանկանային, ապա ՏԻՄ ընտրություններին բոլոր 24 համայնքներում կհաղթեին իր թեկնածուները»:

«Իսկապես շատ անհաջող լուսանկարներ են ստացվում։ Պիքսելները լղոզած, ֆոկուսից դուրս։ Օրինակ Samsung հեռախոսները դեռ կարելի է հանդուրժել, բայց որոշ լրագրողներ ԱԺ են գալիս Huawei կամ PocoPhone հեռախոսներով»:

«Մարզպետներն իներցիայով են պարգևատրումներ արել»։

Բայց նրա գլուխգործոցը մնում է արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ անցկացրած քասթինգը, որի մասին, դեռ բավական մեղմ գույներով գրել էր Նարինե Մկրտչյանը:

Լուլուն, որը հիմա ԱԺ պատգամավոր է, նույն ինքը Լուսինե Բադալյանը շարքերին վերեւից խրոխտ հայացք գցելով խորհուրդ է տալիս, թե ինչ կարդալ եւ նայել ճիշտ եւ զուտ հեղափոխական տեղեկատվություն ստանալու համար: Նա նաեւ այլ յուրահատուկ եւ միաժամանակ դասական մտքերի հեղինակ է դարձել:

Այսպես, մի քանի տարի առաջ նրա հերոսը «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանն էր, որին նա ցանկանում էր տեսնել նախագահի պաշտոնում: Այս ցանկությունը նա արտահայտել է 2016-ի օգոստոսի 1-ին:

Մի քանի ամիս անց նրա հերոսն արդեն Կարեն Կարապետյանն էր, ընդ որում, Լուսինե Բադալյանն ասում էր, որ կարտագաղթի, եթե իր վերջին հույսը՝ Կարեն Կարապետյանը հրաժարական տա:

Մի վախեցեք, մի անհանգստացեք, նա չի արտագաղթել, քանի որ նոր հերոս ունի եւ այդ հերոսը Նիկոլ Փաշինյանն է, որի շնորհիվ Լուլուն ոչ միայն մնաց Հայաստանում, այլ դարձավ պատգամավոր եւ իր մտքի գոհարներով հիացնում է ընտրողներին:

«Այն ինչ դուք կոչում եք քննադատություն, մեծ մասամաբ, չափերն անցած, սահմանագծերն անցած, տարբեր տեսակի արտահայտություններ են, որոնց ես, պարզապես, ուշադրություն չեմ դարձնում, որովհետև ցանկացած հայհոյանք խղճահարություն է արթնացնում։ Հայհոյողը նույնիսկ իրեն հարց չի տվել՝ մարդը, որին որ ես հայհոյում եմ, ինձ ի՞նչ է արել, ի՞նչ մեծ ցավ կամ վնաս է պատճառել, որ դրան համարժեք է հայհոյելը կամ մի ամբողջ ընտանիքի ծանր սթրեսների ենթարկելը»,- սա նրա մտքի ամենավերջին գոհարն է: 

Ինչ վերաբերում է Լիլոյին՝ Լիլիթ Մակունցին, ապա նա կառավարող «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն է եւ հեղափոխական շարքերին հիացնում է իր վառ եւ ինքնատիպ, իհարկե նաեւ կլասիկ մտքերով:

Նա հանրությանը հայտնի դարձավ «Մշակույթն իմ մեջ է» թեեւավոր խոսքով: Իհարկե, դրանով նա չէր կարող բավարարվել:

«Ես կարծում եմ՝ ամեն դեպքում Հայաստանի Հանրապետությանը պետք է մշակույթի նախարարություն առնվազն այն կտրվածքով, որ մեզ պետք է ժառանգության պահպանության և պետական հոգածության հարց։ Այդ առումով մշակույթի նախարարությունը կարող է, ունի շատ կարևոր դեր կատարելու։ Այլ հարց է, որ պետք է արդյունավետ մեխանիզմներ մշակվեն, որ լիարժեք իրացվի այդ հոգածությունը։ Բայց վստահաբար պետք է»,- ասել էր նա օրերից մի օր, իսկ մեկ այլ օրերից մի օր արդեն պնդում էր, թե նախարարություն պետք չէ, իսկ որ ամենացնցողն է, բոլորին համոզում էր, որ լուծարված նախարարությունը չի լուծարվել: «Մշակույթի նախարարությունը, ի տարբերություն Սփյուռքի նախարարության՝ չի լուծարվում ու չի դադարում գոյություն ունենալ»:

Երբ նա արդեն խմբակցության ղեկավար էր եւ լսել էր, որ ոմանք քննադատել են այդ պաշտոնում իր նշանակումը, կարծել էր, թե քննադատության պատճառը ոչ թե այն է, որ ինքը քաղաքականության հետ որեւէ կապ չունի, այլ որ հաղթանդամ չէ: 

«Կարծում եմ՝ ճիշտ չի լինի առաջնորդվել ընդհանրապես հաղթանդամության կամ չգիտեմ՝ արտաքին տեսքի սկզբունքներով։ Էստեղ բոլորովին այլ գործառույթներ են, որոնք սահմանվում են թե՛ կանոնակարգ օրենքով, թե՛ խմբակցության կանոնադրությամբ՝ խմբակցության ղեկավարի դերը, լիազորության շրջանակները»:

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր պատգամավոր ունի իր տեսակետը և այն հայտնելու իրավունքը»,- սա եւս Մակունցի մտքի գոհարներից է:

Ի դեպ, ռեյտինգային ընտրակարգով Մակունցի օգտին, ըստ պաշտոնական տվյալների, քվեարկել է ավելի քան հինգ հազար մարդ:

Լուլուն Լիլոյից ավելի քիչ ձայն է ստացել: Նրա օգտին քվեարկել է 2 հազար 42 ընտրող: 

Իսկ ահա գաղափարախոսների առաջատարը Լենա Նազարյանն է, որին ձայն է տվել 11 հազար 300 ընտրող:

Աննա Բաղդասրյան

Top-News.am